Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայի Սիեռա Լեոնեում գրանցված GMC-global ընկերության նախկին տնօրեն Ռուբեն Գառնիկի Մկրտչյանից

Lawyersgroup
Հեղինակ`
Lawyersgroup
19:44, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Բաց նամակ Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայի Սիեռա Լեոնեում գրանցված GMC-global ընկերության նախկին տնօրեն Ռուբեն Գառնիկի Մկրտչյանից
     Հարգելի Աշոտ, ես Ռուբեն Գառնիկի Մկրտչյանս շատ երկար ժամանակ է փորձում եմ կապ հաստատել քեզ հետ, բայց չի ստացվում: Շատ լավ է որ ֆեյսբուքում քո փաստաբանները էջ են բացել և վերջապես կկարողանամ ինձ երկար տարիներ շարունակ տանջող մտքերիս մասին քեզ նամակ գրել, որը, կարծում եմ, քեզ կհասնի փաստաբաններիտ միջոցով: Ասեմ, որ ինչպես դու ես դարձել Փայլակ Հայրապետյանի կեղծ ցուցմունքների զոհը, այնպես ել ես եմ դարձել և Փայլակի և Սերգեյ Տրիկազյուկի գաղտնի հանդիպումների և ծրագրերի զոհը: Ճիշտ է, Փայլակի և Սերգեյի քեզանից գաղտնի հանդիպումները Աֆրիկայում և Փարիզում ես եմ կազմակերպ ել, բայց նրանք բազում անգամներ հանդիպել են առանձ ինձ և ծրագրել քեզ մեկուսացնելու և քո ամբողջ ունեցվացքը խլելու՝ ինչպես Հայաստանում, այնպես ել Աֆրիկայում: Երկար տարիներ Աֆրիկայում աշխատելով ես իմ աշխատավարձների մեծ մասը կուտակել էի Լեհաստանում ապրող Սերգեյ Տրիկազյուկի մոտ և իր հարևանությամբ մի առանձնատուն էի գնել, որտեղ երազում էի ապրել նորաստեղծ ընտանիքիս հետ միասին, բայց Փայլակի կազմակերպած մեքենայություններից օգտվելով՝ Սերգեյ Տրիկոզյուկը ինձանից գաղտնի վաճառել էր իմ առանձնատունը և անհետացել: Ես ուզում եմ պատմել քեզ ամբողջ իրականությունը, որը քո դեմ ծրագրել էր դեռ շատ վաղուց, 2009 թվականից: Երբ դու 2010 թվականին ինձ, Սերգեյին և Սաշային հրավիրեցիր Հայաստան և ծանոթացրեցիր Փայլակի հետ՝ ասելով, որ քո գործընկերն է, մենք՝ ես ու Փայլակը, իրար վաղուց էինք ճանաչում, քանի որ Փայլակը հորս՝ Գառնիկի և հորեղբորս Մանվելի համագյուղացին ու ընկերն էր: Դեռ այդ օրերին նա ինձ իր մեքենայով Նորադուզ էր տանում՝ իմ բարեկամներին տեսնելու և ճանապարհին պատմում էր, որ դուք պատրաստվում էք քո կազմակերպության անունով վարկ վերցնել և համագործակցել, ասում էր, որ նա սպասում է, որ քո անունով Ամերիաբանկից ստացաց վարկը ամբողջությամբ ստանաք, որից հետո նա պետք է մեկուսացներ քեզ և ամբողջ վարկը վերաձևակերպեր իր անունով, իսկ Սիեռա Լեոնեում քո հիմնադրած բիզնեսը, իր հովանավորների հետ միասին խլեր քեզանից: Երբ ես 2011 թ-ի ապրիլի սկզբին եկա Հայաստան և հանքերից արտահանած ադամանդի հումքը բերեցի քեզ, այդ պահին էլ Փայլակը ինձ հանգիստ չէր տալիս և առաջարկում էր միասին խլենք քո Աֆրիկայի հանքարդյունաբերության 66% փայաբաժինը՝ կեղծելով շատ փաստաթղթեր, որի համար ինքը պատրաստ էր ցանկացած չափի կաշառք բաժաներ: Նա մի օր ինձ տարավ իր Սևանի ափին կանգնած կիսակառույց բարձրահարկ հյուրանոցը, բարձրացանք վերևի հարկերը և սկսեց առաջարկել, որ ինքը լավ հովանավորներ ունի, որոնք իրեն կոգնեն բոլոր հարցերում, որ իր ուզածը Աֆրիկայի ամբողջ բիզնեսի 12.5%- է 10% առաջարկեց ինձ իսկ մնացածը Սերգեյ Տրիկազյուկին և իր հովանավորներին: Փայլակը գրեթե ամեն օր գնում էր հորեղբորս Մանվելի մոտ և նրան՝ շանտաժներով, վախեցնելով, ստիպում էր ինձ, որպեսզի մասնակից դառնամ իր ծրագրերին: Հետո նա սկսեց Սասունի հետ միասին ինչ որ պատմություններով քեզ գցել իմ աչքից և թշնամացնել: Ես էլ հավատալով նրան, իր տարիքին և սպիտակած մազերին, սկսեցի չարանալ քո հանդեպ և, դառնալով Փայլակի ծրագրերի գործընկերը, առանց երկար մտածելու սկսեցինք գործել Փայլակի առաջարկած ծրագրերով: Փայլակը ամեն օր զանգում էր Աֆրիկա և պատմում էր, որ իր գործարանի տարածքում քո միջոցներով և գծագրերով դուք մեքենա եք պատրաստում ոսկի լվալու համար, որի նպատակն էր քեզ մեկուսացնելուց հետո այդ մեքենան իր Ակվամարին Լայթ ընկերությունով ուղարկեր Աֆրիկա, որպես իր ներդրում GMC-global ընկերության մեջ և Սիեռա Լեոնեի Ցաբալա շրջանում գործող լագերում տեղադրելուց հետո հրավիրեր Ամերիաբանկին և նրանցից ստանար քեզ չտրամադրած 1.3 մլն դոլարի վարկը, որը քեզ բանկը չէր տվել հենց իր գաղտնի բանկ գնալու և բողոքներ գրելու արդյունքում: 2012 թվականի սկզբին ես՝ Ռուբենս և Փայլակը ձեր պատրաստած ոսկի լվալու մեքենան տեղափոխելու և համագործակցելու պայմանագիր կնքեցինք և հենց այդ մեքենան ճանապարհ ընկավ դեպի Աֆրիկա Ֆրիթաուն, Փայլակը քո դեմ անմիջապես բողոք էր գրել ոստիկանություն և դատախազություն, որպեսզի քեզ ձեռբակալեն իբր իրեն խաբել ու քցել ես, իսկ ինքը մինջև մեքենան կհասներ Աֆրիկա ուղարկեց մեզ մոտ երկու վարպետների՝ Սամվել և Մանվել անուններով, որպեսզի տեղադրեն Կաբալայի լագերում ձեր պատրաստած ոսկի լվալու այդ հզոր մեքենան: Ցավալին նա է, որ մեքենան հասավ Աֆրիկա 2012 թ-ի ամռանը, երբ այստեղ անձրևներ էր և ցեխոտ ու վերիվար ճանապարհների պատճառով հնարավոր չէր այդ բազմատոննանոց մեքենան լագեր տեղափոխել և՝ մնաց ճանապարհին, իսկ Փայլակը այնքան էր մեզ շտապեցնում, որ այդ հորդառատ անձրևների շրջանում մեքենան հասնի լագեր, որ տեղափոխման օրը մեքենան ցեխերի պատճառով հետ սահեց և ճզմեց մի սևամորթ վարպետի, որը անմիջապես մահացավ, իսկ Փայլակը այդ աղքատ ընտանիքին նույնիսկ հողարկավորության գումար չտվեց: Փայլակի, Աֆրիկայում գտնվելու ընթացքում, նա իր հետ ճանապարհ կառուցող ինչ որ կազմակերպություն էր հրավիրել, որի մասին ինձ նույնիսկ տեղիակ էլ չէր պահել. Նա կարծես ծրագրել էր բիզնեսի գլխին կանգնելով ինձ էլ մեկուսացնել և իր հարազատների և հովանավորների հետ միասին տիրանալ Աֆրիկայի ամբողջ բիզնեսին: Նա շատ պնդեց, որ իրեն կեղծ փայաբաժին գրենք 12.5%-ի չափով, որտեղ ինքը ստորագրեց, բայց ես տարբեր պատճառաբանություններով խուսափեցի այդ կեղծիքից: Փայլակը պատրաստվում էր այդ փաստաթուղթը տանել Ամերիաբանկ: Նա 2012 թվականի աշնանը Աֆրիկայի մեր առանձնատանը իմ կողքին նստած էր և նամակ էր թելադրում, որը ես գրում էի իրեն, որը պետք է տար քննիչին և Ամերիաբանկին: Ես էլ գրեցի, բայց ավելացրեցի երբ Փայլակը քնչական մարմիններում կամ դատարանում կկարողանա քեզ մեղադրանք ներկայացնել և ապացուցել Աշոտ Սուքիասյանի փայաբաժնի չափերով բոլոր եկամուտները կտրվի Փայլակ Հայրապետյանին: Իհարկե նա պնդում էր, որ ավելի վատ նամակ գրեմ, բայց ես չհամաձայնվեցի, քանի որ 2011 թվականի հուլիսի սկզբից արդեն իսկ Սիեռա Լեոնեի GMC-global ընկերությունը իր 100% ակցիաները վաճառել էր Կիպրոսյան ABS-global ընկերությանը, որի 66% փայաբաժինը պատկանում էր արդեն Աշոտ Սուքիասյանին: Իհարկե Փայլակը շատ խնդրեց, բայց ես նամակը գրեցի այնպես ինչպես իրականությունն է: Քեզ շատ բան ունեմ պատմելու իրականության մասին, բայց դու գիտես պատճառը թե ինչու չեմ կարող դուրս գալ Աֆրիկայից: Մի խոսքով, կուզեմ իմանաս իրականությունը, որ քո դեմ ծրագրած բոլոր չարիքների հայրը՝ Փայլակ Հայրապետյանն է իր հովանավորների հետ միասին, որոնց անունները դեռ ես կհրապարակեմ, քանի որ նրանց մեջ կան նաև քեզ մոտ կանգնած մարդիք, որպեսզի խիղճս մաքուր լինի: Խիղճս մի փոքր հանգստացավ, երբ ի վերջո դուք սկսեցիք պայքարել և ձեր անունը մաքրել Փայլակի զրպարտություններից: Ես խղճիս խայթ եմ զգում արածներիս համար, որոնց մեծ մասը դու էլ դեռ չգիտես, և հիմա երբ դու պայքարում ես քո թասիբի, ճշտի համար՝ ես իմ մեղքերը թեթեվացնելու համար՝ պարտքի զգացում ունեմ քավել իմ մեղքերը: Գուցե դու էլ ոչ մեկին չես հավատում, մանավանդ իմ նման մեկին, բայց իմ երեխայի կորուստից հետո ես հասկացա, որ երբեմն երեխաներն են հատուցում մեծերի գործած չարիքների համար և, որ պատիժն անխուսափելի է: Խնդրում եմ ինձ հուշեք ոնց՞ կապվեմ ձեր հետ և ինչով՞ օգնեմ: Ես շնորհակալ եմ, որ դու այն ժամանակ տվեցիր քո գրավոր համաձայնությունը, որ ինձ կալանքից ազատեն գրավի դիմաց և հանդիպենք Ռուսաստանի Կոնսուլի՝ Հուսեին Բասմայի տանը և լուծենք քո և Փայլակ Հայրապետյանի միջև ծագած խնդիրները: Քանի որ Փայլակ Հայրապետյանը ցանկանում էր՝ բոլորիս հիմարացնելով, խլել քո ամբողջ ունեցվածքը: Փայլակը ասում էր իբր Ամերիաբանկը շատ էժան է գնահատել իր գրավները և դրա համար էլ փորձում էր իր բազում շանտաժներով բանկից հետ վերցնել իր գրավադրած գույքերը, ինչպես նաև խլել քո ամբողջ ունեցվածքը և Հայաստանում և Աֆրիկայում: Շատ եմ ցավում, որ ես այն ժամանակ խաբվեցի Փայլակին և մասնակցեցի այդ չար ծրագրերի իրականացմանը:

Հարգելի Աշոտ, ես սկզբում ինչքան կարողացել եմ, դիմադրել եմ: Դու տեղյակ էլ չես, բայց սկզբում՝ մինչև Փայլակի մտադրությունները պարզ դառնալը, նա ինձանից ուզում էր, որ ես նամակ տամ այն մասին, որ քո կողմից կատարված փոխանցումները իբրև թե ինքն է արել: Ես մերժել եմ: Հետո եկավ Սասունը, նրա անունից նույն բանը պահանջեց, էլի մերժեցի: Վերջում եկավ ինքը, իրեն էլ եմ մերժել այդ փոխանցումների համար: Հուսով եմ այդ փաստերը բավարար են ապացուցելու համար, որ դու ես արել այդ ներդրումները, բանկի փոխանցումներն էլ հո չեն կարող կեղծել: Դրանից հետո նոր ես Փայլակի պահանջով գրել եմ նամակ այն մասին, որ քո փայերը կտանք իրեն եթե ապացուցի, որ դու մեղավոր ես: Քննիչի նամակներին՝ հարցումներին էլ ես իմ պատասխանները գրել եմ Փայլակենց ճնշումների ներքո դե գիտես ես չեմ կարող իրավապահների մոտ ինքս գնալ, իսկ Փայլակի ձեռքերը շատ երկար են և նա մեր մոտ շատ բարեկամներ ունի:

Ներիր...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4121 | 0 | 0
Facebook