Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Liana Torosyan
Հեղինակ`
Liana Torosyan
10:40, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության համար այնքան էլ հեշտ չի լինի հասկանալ, թե ինչ եք իրենից ուզում եւ ամենակարեւորը՝ ինչու։ Ձեր բոլոր գործողությունների, խոսքերի եւ ցանկությունների նպատակը նրա համար գաղտնիք կլինի։ Եվ միայն ձեր հանդեպ ունեցած մեծ սերն ու վստահությունը կստիպի նրան չվիճել ու տարաձայնություններից զերծ մնալ։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության համար դժվար կլինի հաշտվել այն մտքին, որ բացի իրենից, ձեր կյանքում այլ մտերիմ մարդիկ եւ այլ հետաքրքրություններ կան։ Իսկ այն մասին, որ դուք էլ եք այդ նույն իրավիճակում, նա բնականաբար կլռի։ Փորձեք նրբանկատորեն հիշեցնել նրան դա։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար անհասկանալի կլինի ձեր վարքագծի դրդապատճառները, ուստի նա չի կարողանա բացատրել ձեր արարքների իմաստը։ Բայց աստղերը հուշում են, որ պետք է խուսափել տարաձայնություններից եւ ավելի հանդուրժող լինել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե ինչ-որ բան չեք ցանկանում անել այսօր, մի արեք։ Լսեք ձեր սրտի ձայնին, որն այնքան էլ համոզիչ «փաստարկ» չի լինի ձեր սիրելի էակի համար, հետեւաբար ստիպված կլինեք մի ուրիշ բան հորինել ձեր սիրելիի համար. չէ որ դուք հիանալի երեւակայություն ունեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր չի կարելի սադրել ձեր սիրելի էակին, քանզի նրա արձագանքն այնքան էլ դրական չի լինի եւ միգուցե անգամ վիրավորի ձեզ։ Ավելի լավ է հավատացեք այն ամենին, ինչ ասում է նա եւ ընդունեք դա որպես ճշմարտություն։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս անկեղծորեն զրուցել ձեր սիրելի էակի հետ այն բոլոր թեմաների շուրջ, ինչը մտահոգում է ձեզ։ Ավելի լավ է ստանաք անկեղծ, թեկուզ՝ ոչ այնքան հաճելի պատասխաններ, քան հավատացած լինեք, որ ամեն ինչ լավ է։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեզ կայցելի փոփոխությունների քամին, եւ միայն դուք պետք է որոշեք` ներս թողել այն, թե ոչ: Սա վերաբերում է նաեւ ձեր սիրելիին:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր չարժե շատ անկեղծ լինել ձեր սիրելիի հետ: Միեւնույն է, դա նրան այդքան էլ հետաքրքիր չի լինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այս ամիսը ձեր ամիսն է, եւ այսօր դուք հերթական անգամ կհամոզվեք դրանում: Հաջողությունը կլողա դեպի ձեզ, կարեւորը` բաց չթողնեք այն:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր պետք է լավատես լինեք ու սովորեք դուրս գալ անգամ ամենաանելանելի իրավիճակներից: Եթե ձեզ մոտ դա ստացվի, ապա ձեր անձնական կյանքը կբարգավաճի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր հաջողությունը ամբողջովին կախված կլինի ձեր հմայքից: Միայն դրա օգնությամբ դուք ձեր սիրելիից կստանաք այն, ինչ կկամենաք:

ՁԿՆԵՐ

Դուք պատասխանատու եք ձեր սիրելիի առաջ միայն այն բանի համար, որ հավատացրել եք նրան, որ անտարբեր չեք այն ամենի հանդեպ, ինչ նա անում է: Եվ այսօր դուք պետք է հիշեք այդ պատասխանատվության մասին:


    
    

Աղբյուրը՝ Junona.org


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2975 | 0 | 0
Facebook