Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲՈՒՅՆ

Գրեթերթ
Մամուլի խոսնակ`
Գրեթերթ
18:41, երկուշաբթի, 11 մարտի, 2013 թ.
ԲՈՒՅՆ

Գրեթերթին, գրեթերթին, իմ ամենալավ երկը


    
    
    
    

ԲՈՒՅՆ


    

Իմ մատից փուշ կհանեմ, քո հյուսից մազ կքաշեմ

ու բույն կհյուսեմ մեզ համար,

նանիկս:


    

Ինքնիշխան երազապետություն –

հասցեն`

Գարնան դողդոջ անձրև, ծաղկած դեղձենիների թավուտ, կամ -

Գնացքների գերեզմանոց, նախկին Երևան-Վան վագոն, կամ -

Ծիլի-ծով, եղեգնյա փողերի ծոց, կամ -

Մեր տուն:


    

Ես բույն կհյուսեմ մեզ համար – այնպիսին,

որի բոլոր կռնակները, բռնակները, դռնակները

անկողինները, բազրիքներն ու հատկապես պատուհանագոգերը

սիրո հարմար կլինեն, նանիկս:


    

Բույնն իբրև արթնանալու ամենահրաշալի վայրը,

բույնն իր առավոտվա թարխունա-թեյա տաք բնահոտով:


    

Չէ որ կրկնվելու չափ դանդաղ թերթվող օրերի էվոլյուցիան

առաջ են տանում աշխարհի բոլոր բնակյալները, որ

շնչելու ժամանակ չունեն, հոգնելու ժամանակ չունեն,

ապրելու ժամամանակ չունեն և հատկապես

ժամանակ չունեն մասնակցելու

ընթացիկ բոլոր հեղափոխություններին:


    

Այս գարնանը,

որ ոչ մի կերպ չի ուզում բաց թողնել

իր բնաստեղծության տարիքը,

ես բույն կգրեմ մեզ համար, նանիկս

իբրև հավերժական ժամադրավայր,

ուր ամեն ինչ առաջին ու վերջին անգամ է լինում:


    

Ես բու պապա, դու մամա բու, մի բուն լիքը բու-բվեճ`

իր հարակից լվացքի անվերջանալի պարանով,

որից կախ կգիշերի քոռ բուերի մեր ընտանիքը`

շարված ըստ հասակի, փռչոտության աստիճանի, գույնի ու նշանակության:


    

Վախ, դեռ ինչքան ջրեր են հորդելու մեզանից,

Նանիկս:


    
    

Կարեն Անտաշյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4448 | 0 | 0
Facebook