Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարոտի համը

18:51, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Կարոտի համը
     Երբ քայլում էի քաղաքի փողոցներով, դրանք հասարակ էին: Ամենուրեք թափված էին պաղպաղակի թղթեր և ծխախոտի տուփեր: Երբ անձրև էր գալիս, մեր բակ մտնող ճանապարհը վերածվում էր փոքրիկ գետակի: Քաղաքի բոլոր հատվածներում հանդիպում էինք այս տեսարանին: Հաճախ էինք դրսից հյուրեր ունենում, որոնք անընդհատ պատմում էին դրսում ապրելու լավ պայմանների մասին: Ամեն եկող-գնացողի հետ ցանկանում էի գնալ և ապրել այդ դրախտում: Մի օր ես ու ընկերուհիս` Էմուլը, նստած էինք դպրոցի բակում.ինձ նեղացրել էին, ես լաց էի լինում: -Տիկ դե մի լացի հերիք ա:
     -Էմ ոնց եմ զզվում ստեղից, երանի մի օր մենք էլ գնանք ստեղից, ինչ լավ կլինի...
     -Գիժ կգնաս էլի) ) )
     Մի օր դպրոցից գնացի տուն ու մամաս ասեց, որ մենք էլ պիտի գնանք: Ուրախ էի շաաատ, վերջապես երազանքս կատարվեց, ամբողջ տնով ցատկոտում էի....... Անցավ մեկ ամիս: Քայլում էի արդեն իմ պատկերացրած «դրախտի» փողոցներով, որոնք մաքուր էին: Ամենուրեք աղբամանի ամաններ էին, ծխախոտի տուփեր ու պաղպաղակի թղթեր չկային: Իսկ բակերի դիմաց փոքրիկ գետակների փոխարեն խաղահրապարակներ էին, որտեղ խաղում էին բազմաթիվ երեխաներ: Իսկ ես նրանց մեջ անընդհատ իմ ընկերներին էի փնտրում: Երբ պատուհանից նայում էի դպրոց էր երևում, բայց ես իմ դպրոցն էի ուզում, իմ դպրոցը, նրա դիմաց գտնվող ուռենին էի ուզում: Էմուլին էի ուզում, որ խոսենք կրկին, բայց այդ ժամանակ էլ չէի ասի` երանի մի օր մենք էլ գնանք ստեղից....Իսկ խաղահրապարակի փոխարեն ուզում էի մեր բակի անձրևից առաջացած գետակը, որտեղ շարունակ քարեր էինք նետում: Ես ընդամենը իմն էի ուզում, իմ հայրենիքը, իմ տունը, իմ այդքան հարազատ դարձած դպրոցը, ընկերներիս: Անընդհատ ինձ այդ հարցն եմ տալիս, ինչի պիտի մարդ կարոտով ապրի նաև երազի....
     Տիգրանուհի Փանոսյան
     https://www.facebook.com/meri.simonyan.9406/posts/257400174728350?pnref=story
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4141 | 0 | 0
Facebook