Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թափառող շները կենդանաբանական այգում եղնիկ են հոշոտել

12:59, շաբաթ, 06 մայիսի, 2017 թ.
Թափառող շները կենդանաբանական այգում եղնիկ են հոշոտել
     Թափառող շների խնդիրը Երեւանի համար նոր չէ: Բայց եթե բանական մարդիկ կարողանում են խուսափել գազազած շների հարձակումներից, ապա այլ կենդանիներ դրա դեմ, փաստորեն, անզոր են: Հավաստի տեղեկություններով, մայիսի լույս 6-ի գիշերը թափառող շների մի ոհմակ ներխուժել է Երեւանի կենդանաբանական այգի ու եղնիկ հոշոտել: Կենդանաբանական այգու անվտանգությունը հսկում է մի մասնավոր ընկերություն, որը մեր տեղեկություններով պատկանում է Երեւանի վարչական շրջաններից մեկի ղեկավարի եղբորը: Անվտանգության աշխատակիցները, փաստորեն, չեն կարողացել կանխարգելել այս ցավալի դեպքը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3921 | 0 | 0
Facebook