Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աչքերի շուրջ առաջացող կնճիռներն այլևս խնդիր չեն

15:19, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Աչքերի շուրջ առաջացող կնճիռներն այլևս խնդիր չեն

Բոլորիս մոտ վաղ թե ուշ աչքերի շուրջ առաջանում են կնճիռներ: Դրանց առաջացման հիմնական պատճառներն են` մաշկի ոչ առողջ վիճակը, կոսմետիկայի ներգործությունը և արևից աչքերը կկոցելը: Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, արագ չորանում է, որի հետևանքով էլ առաջանում են կնճիռները: Եկեք պարզենք, թե ինչ միջոցներով կարող ենք ազատվել այդ կնճիռներից կամ դրանք ավելի քիչ տեսանելի դարձնել:


    

Հալվե (алоэ вера): Հալվեն հիանալի միջոց է աչքերի շուրջ գտնվող կնճիռներից ազատվելու համար: Վերցնում ենք հալվեի տերևը և քամում նրա հյութը. Քնելուց առաջ հալվեի հյութը նրբորեն քսում ենք աչքերի շուրջը գտնվող կնճիռներին: Իսկ եթե Ձեր տանը չի աճում հալվե, ապա կարող եք դեղատնից գնել հալվեի գել, որի մեջ հալվեի պարունակությունը պետք է լինի 98%: Եվ այդ գելով պետք է պատել աչքերի շուրջ գտնվող կնճիռները:


    

Եթերային յուղեր: Բնական ծագման եթերային յուղերը կնճիռները հարթեցնելու հիանալի հատկություն ունեն: Մատների բարձիկներին կարելի է կաթեցնել որևէ բնական ծագման եթերային յուղ և այն նրբորեն քսել կոպերին: Աչքերի շուրջ առաջացած կնճիռներից ազատվելու համար օգտագործեք դեղձի, ծիրանի կամ նուշի եթերային յուղ: Իսկ թարթիչների խտության համար թարթիչներին քսեք գերչակի յուղ (касторовое масло) կամ կռատուկի յուղ (репейно масло):


    

Քսուքներ: Եթե գոհ չեք Ձեր գնած աչքերի շուրջի կնճիռները վերացնող քսուքից, ապա առաջարկում եմ պատրաստել հետևյալ քսուքը: Վերցնում ենք 1ճ/գ վիտամին Е-ի յուղային լուծույթ և նույն չափաբաժնով կակաոյի և չիչխանի յուղ, այս ամենը խառնում ենք իրար և քսում ներքևի և վերևի կոպերին և թողնում 15 րոպե: Որից հետո նրբորեն մաքրում ենք խառնուրդի ավելցուկներն անձեռոցիկով: Կոպիտ շարժումները միայն կարող են խորացնել կնճիռները: Այս դիմակը կարող եք օգտագործել շաբաթը մի քանի անգամ՝ քնելուց 2 ժամ առաջ:


    

Ձիթապտղի յուղ: Աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ հիանալի կերպով պայքարում է ձիթապտղի յուղը: Բամբակի խծուծը թրջում ենք ձիթապտղի յուղով և այն դնում կոպերին և թեթևակի մերսում կոպերը: Կարող եմ առաջարկել նաև ձիթապտղի յուղով հիանալի դիմակներ՝ աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ պայքարելու համար: Վերցնում ենք 50մլ ձիթապտղի յուղ և 10մլ վիտամին Е: Խառնուրդը թեթև շարժումներով քսում ենք կնճռոտ մասերին և թողնում 5 րոպե: Որից հետո անձեռոցիկով նրբորեն մաքրում ենք ավելցուկները: Այս դիմակը կարող եք օգտագործել ամեն օր և ցանկալի է՝ քնելուց առաջ: Մյուս դիմակի համար անհրաժեշտ է 1թ/գ ձիթայուղ և մի քանի կաթիլ լիմոնի հյութ: Այս խառնուրդը նուրբ շարժումներով քսում ենք աչքերի շուրջ գտնվող մաշկին և 10 րոպե անց մաքրում անձեռոցիկով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14494 | 0 | 0
Facebook