Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վազգեն Սաֆարյան: "Վերջին տարիներին տնտեսական քաղաքականության մեջ կատարվող փոփոխությունները պետք է ունենան շարունակություն"

14:47, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Վազգեն Սաֆարյան: "Վերջին տարիներին տնտեսական քաղաքականության մեջ կատարվող փոփոխությունները պետք է ունենան շարունակություն"


     "Տեսակետ " ակումբում երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի և տնտեսական քաղաքական փոփոխման անհրաժեշտության մասին տեսակետ հայտնեց " Հայրենական ապրանք արտադրողների միության" նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Վ.Սաֆարյանի համոզմամբ նախագահական ընտրությունների արդյունքերը ցույց տվեցին, որ բնակչության այն հատվածը, որը դեմ են քվեարկել գործող նախագահին, ըստ էության ցանկանում են հանրային կյանքում տեսնել լուրջ փոփոխություններ, որոնք վերաբերում են թե սոցիալ-տնտեսական ոլորտին, թե բարոյա-հոգեբանական միջավայրին:

Վ.Սաֆարյանը կարծում է, որ հաշվի չառնել այդ ընտրազանգվածի կարծիքը, հնարավոր չէ, քանի որ դա իշխանությունների կողմից կհամարվի սխալ քայլ, մինչդեռ պետք է առաջընթաց քայլերը նոր տնտեսական քաղաքականությունը վերանայելու ազդակ հանդիսանան: Այնուհանդերձ, ըստ բանախոսի, վերջին տարիներին տնտեսական քաղաքականության մեջ որոշ փոփոխություններ արվում էին, որոնք պետք է ունենան իրենց շարունակությունը:

Իսկ " որոշ փոփոխություններ" ասելով պարոն Սաֆարյանը նկատի ուներ 2011 թ. դեկտեմբերին արդյունաբերության ռազմավարության ընդունումը, արտահանման խթանման քաղաքականություն, պետություն-մասնավոր գործընկերություն և Արդյունաբերության աջակցման հիմնադրամի ստեղծում՝ 545 մլն դրամի չափով: "Այս քայլերին մեր միությունը սպասում էր, և կարծում եմ, որ ընտրական գործընթացների արդյունքում պետք է նյութականացվի այս քաղաքականությունը և զարկ տրվի մեր տնտեսության հիմնական ճյուղին՝ արդյունաբերությանը", -ասաց Վ.Սաֆարյանը:

Նրա կարծիքով վերջին տարիներին փորք ու միջին բիզնեսին ընձեռած արտոնությունը բավարար չէ, արտահանման քաղաքականությունը պետք է խթանվի պետության կողմից, անդրադառնալով գյուղի թեմային պարոն Սաֆարյանը կարևորեց հատկապես սահմանամերձ գյուղերի ջրի հարցը, պարարտանյութերի մասով մտահոգություն հայտնեց, որ մենք կարող էինք ունենալ սեփական արտադրություն: "Ինչու չենք գործարկում Նաիրիտը, այն պետք է վերագործարկել մեր երկրում առկա ֆինանսական միջոցների սուբսիդավորմամաբ: Կարող ենք հանքարդյունաբերության ոլորտում գրանցել առաջընթաց", -այս և բազմաթիվ հարցերի լուծումը Վ.Սաֆարյանը հնարավոր համարեց և հույս հայտնեց, որ դրանք կգտնվեն կառավարության տնտեսական քաղաքականության " կիզակետում":

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3859 | 0 | 0
Facebook