Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Խորհրդի անդամ «Street workout» հայաստանյան ֆեդերացիան մայիսի 7-ին իրականացրեց «Street Workout Challenge» միջոցառումը, որի ընթացքում հանդիպեցին ու ցուցադրական ելույթների ժամանակ իրենց ուժերը փորձեցին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ուժեղագույն ատլետներ:
Միջոցառման հատուկ հյուրը և գլխավոր մրցավարն էր Հոլանդացի, միջազգային բարձր վարկանիշ ունեցող ատլետ Մայք Բիգիմանը:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը:
#Երիտասարդությանհարցերիխորհուրդ #StreetWorkoutArmenia #StreetWorkoutChallenge2016