Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Էկո Սերունդ» երիտասարդական բնապահպանական ծրագիր, 2-րդ փուլ

15:56, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«Էկո Սերունդ» երիտասարդական բնապահպանական ծրագիր, 2-րդ փուլ
     Ապրիլի 1-ից մայիսի 31-ն «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ իրականացրեց «Էկո սերունդ» երիտասարդական բնապահպանական ծրագրի 2-րդ փուլը:
    
     Ծրագրի շրջանակում բաց հայտարարության միջոցով հավաքագրվեց 20 երիտասարդ, ովքեր անցնելով համապատասխան վերապատրաստում, Երևանի 5 դպրոցներում իրականացրեցին դասընթացներ, որոնք բաղկացած էին տեսական և գործնական դասերից:
    
     Մայիսի 31-ին Երևանի քաղաքային ջերմատանը տեղի ունեցավ «Էկո Սերունդ» ծրագրի ամփոփիչ հանդիպումը՝ «Էկո ցուցահանդեսը», որտեղ ներկայացված էին ծրագրի մասնակից բոլոր հինգ դպրոցների աշակերտների ձեռքի աշխատանքները և բնապահպանական թեմայով նկարները:
    
     Ծրագրի իրականացմանն աջակցել են՝
     -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը,
     -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը,
     -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը:
    
     Ծրագրի մասին ավելի մանրամասն՝
     https://www.facebook.com/ecoserund/?fref=ts
     #Երիտասարդությանհարցերիխորհուրդ #ԱԵՔՆ#Էկոսերունդ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3884 | 0 | 0
Facebook