Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (01.01.1886-21.12.1955)

22:05, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (01.01.1886-21.12.1955)

Աստվա՛ծ իմ, որքան մեծ է արիների համաստեղությունը մեր պատմության երկնակամարի վրա: Եվ որքա՛ն շլացուցիչ է նրանց փայլը:
     Պսակավոր են, յոթնվերք են բոլորը, փառքի սպիներ ունեն բոլորը: Պարթև են, խայտակն, քաջագանգուր: Բիբերի մեջ շանթ ունեն, ցասում, դառնություն:
     Ես հավատում եմ հայ հոգու մեծությանը: Եվ վիպական չէ իմ հավատը:
     Դա արդյունք է հարուստ կենսափորձի:
     Հայ մարդուն տեսնել ու ճանաչել եմ մարտերում, տեսել ու վայելել գեղեցկությունը նրա արիական խոյանքների:
     Հայը միշտ էլ հերոսագործում է, երբ նրա առաջնորդներին հաջողվում է կռվի ընթացքում հավաքական սիրտ ստեղծել: Նման սրտի գործ էր Ավարայրի, իսկ մեր ժամանակներում` Ղարաքիլիսայի ճակատամարտը:
     Երբ- ասենք մեր Պատմահոր ոճով- երբ «փոքր ածուն` » Հայաստանը իր մեջ ուժ է զգում ծառանալու Սասանյան հզոր պետության դեմ, այլևս իրենց իմաստից դատարկվում են սովորական ստորոգությունները, հասկացողությունները:
     Ի՞նչ էր Ավարայրը: Բախտախնդրությու՞ն: Մի՛, մի՛ հայհոյեք ոգու դեմ: Եվ իզուր բառեր մի՛ փնտրեք, քանզի պիտի չհաջողեք որակել այն: Հայ ոգու գործը- երկյուղած կրկնենք այս պարզ բառերը և բավականանանք:
     Ոգու մեծագործություններ կան, որոնց իմաստն ու արժեքը ճշտելու համար բառեր դեռ չկան:
     Ոգու, հայ ոգու այդ մեծագործություններից էր Ավարայրը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3412 | 0 | 0
Facebook