Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձևավորվեց երիտասարդության հարցերի խորհուրդը

15:16, երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2016 թ.
Ձևավորվեց երիտասարդության հարցերի խորհուրդը
     2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողով (այժմ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ):
     Խորհրդի կազմում ընդգրկված են մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների, ինչպես նաև երիտասարդական հասարակական, հոգևոր, մշակութային, սպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
     Խորհուրդը կոչված է վեր հանելու մայրաքաղաքաբնակ երիտասարդների հիմնախնդիրները, քայլեր ձեռնարկելու դրանց լուծման համար՝ մեկտեղելով խորհրդի անդամ կազմակերպությունների և քաղաքապետարանի ներուժը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2347 | 0 | 0
Facebook