Աիդա Բաբաջանյան, արտիստուհի, ով վայելում է իր ժողովրդի սերն ու հարգանքը՝ տարիներ շարունակ կերտելով բազում անմոռանալի կերպարներ, թե՛ հեռուստասերիալներում, թե՛ թատրոնում: Տարիներ առաջ արտիստուհուն Թիֆլիսից հայրենիք հրավեր եղավ, ինչն էլ ճակատագրական եղավ հայ հեռուստատեսության և թատրոնի կյանքում, քանզի իր գեղեցկությամբ, հմայքով, տաղանդով զմայլվելու բախտ վիճակվեց: Այսօր, սիրելի՛ արտիստուհու ծննդյան օրվա առթիվ իրենց շնորհավորական խոսքն են հղել իր սիրելի գործընկերները: