Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զինվորներին...

Mamuli Xosnak
Հեղինակ`
Mamuli Xosnak
20:25, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2013 թ.
Զինվորներին...

...Թվաց թե հեռվում՝ մշուշի մեջ, նշմարեց բարձրահասակ, թիկնեղ, հստակ քայլքով տղամարդու անճանաչելի ուրվագիծ: Այն իր հստակ քայլերով ավելի էր մոտենում նրան: Նկատելի էին դառնում զինվորական հագուստն ու հրացանը ու էլի ինչ-որ անհասկանալի բան, իսկ դեմքն այդպես էլ մնում էր մշուշի մեջ անճանաչելի: Համոզվելով, որ մոտեցողն զինվոր է ամբողջ մարմինը դողաց, զգաց ինչպես այտերի վրայով դանդաղ սահեցին արցունքի տաք կաթիլները:

... Մի քանի քայլ ևս և նա կտեսնի դեմքը: Ա՜խ, որքան էր սպասել նա այդ պահին, որ իր զինվորը պատերազմից ողջ, առողջ և հաղթանակած վերադառնալով իր նուրբ ու անպաշտպան մարմինն իր բազուկների մեջ առնելով կպաշտպանի իրեն, այնպես ինչպես հայրենիքն էր պաշտպանում... Չէ որ միայն երեկ ստացավ եղբոր մահվան սարսափելի լուրը...

...Ահա այնքան էր մոտեցել, որ պարզ տեսնում էր անգամ երբեմնի անհասկանալի թվացող առարկան: Դա՜, դա հայոց դաշտերի անուշաբույր ծաղիկների մի հսկայական փունջ էր, բայց այս մեծ ծաղկեփնջի մեջ կար աչքի ընկնող մի ծաղիկ, այն նրա մանկական աչքերի պես ժպտում էր, նրա այտերի նման կարմիր էր, դա նրա այնքան սիրելի կարմիր վարդն էր, որ ամեն հանդիպման ժամանակ նվիրում էր իր սիրելին: Այն նկատելով, էլ ավելի ուժեղ սեղմեց բռունցքները կրծքին, իսկ այնտեղ՝ բռունցքում, ափի մեջ զինվորի խաչն էր, որ նրան էր տվել պատերազմ գնալուց առաջ:

...Հանկարծ զինվորը կանգ առավ: Մշուշի միջից արագ քայլերով զինվորին հասավ մեկ այլ զինվոր, ձեռքին նմանատիպ ծաղկեփունջ, ճիշտ այնպիսին ինչպիսին առաջին զինվորի ձեռքին էր: Երկուսի դեմքն էլ դեռ մշուշում էին:

...Մի ակնթարթում հազար ու մի բան անցավ նրա մտքով: Ո՞վ էր առաջին զինվորը: Ո՞վ էր երկրորդ զինվորը:

...Զինվորները մեկ քայլ արեցին հավասարաչափ և նա երջանկության արցունքների միջից մի ճիչ արձակեց: Նետվեց դեպի զինվորներն ու անվերջանալի համբույրների ու գրկախառնությունների տեղատարափ տիրեց: Լռությունը խախտվեց նրա անվերջանալի թվացող հարցերով և զինվորների հակիրճ պատասխաններով: Զինվորներն ևս հուզմունքից դողում էին, բայց փորձում էին թաքցնել, չէ որ պատերազմից վերադարձել էին հաղթանակած, իսկ իրենց դիմավորում էր մեկի քույրը, մյուսի սիրած էակը...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4042 | 0 | 0
Facebook