Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պուշկին 4 շենքի դիմաց անհայտ քաղաքացիների կողմից վնասված հացենի տեսակի ծառի վերաբերյալ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:28, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Պուշկին 4 շենքի դիմաց անհայտ քաղաքացիների կողմից վնասված հացենի տեսակի ծառի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ Պուշկին 4 շենքի դիմաց անհայտ քաղաքացիների կողմից վնասված հացենի տեսակի ծառի վերաբերյալ «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ-ն իրականացրել է ծառի խնամքի աշխատանքներ՝ հետագայում ցրտահարումները կանխելու և կենսունակությունը պահպանելու համար։

Միաժամանակ, կատարված տեղազննության հիման վրա նաև պարզվել է, որ ծառի արմատների աճին վնասող նյութ չի լցվել։
     Հաշվի առնելով տվյալ միջադեպը՝ հանձնարարվել է նաև «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ-ին խիստ վերահսկողություն սահմանել նշված տարածքի նկատմամբ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2403 | 0 | 0
Facebook