Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընտրություններ ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում

14:57, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Ընտրություններ ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում

Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցն իրականացնում է «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը նաև մեր դպրոցում: Այս ծրագրի շրջանակներում մեր դպրոցի 10-12-րդ դասարաններում կազմակերպվել էր համայնքի ղեկավարի ընտրություն: Դպրոցում ծրագիրը համակարգող ուսուցիչներ Ա. Գևորգյանը,
     Գ. Այվազյանը կարողացել էին իրականացնել նախապատրաստական աշխատանքները. լրատվության ներկայացուցիչներ, թեկնածուներ, վստահված անձինք, ընտրական հանձնաժողով: 4 թեկնածուներն էլ ներկայացրին իրենց ծրագրերը` բացատրելով դրանց իրականացման ուղիները: Սուր բանավեճի, «մամլո ասուլիսի» ժամանակ բացահայտվեցին քարոզարշավի ընթացքում իրականացրած դիտարկումների արդյունքները, դրական ու բացասական փաստերը: Ընտրական բուն գործընթացն անցկացվեց ամենայն լրջությամբ, պատասխանատվությամբ: Համայնքի ղեկավար ընտրվեց 10ա-րդ դասարանի կողմից առաջադրված թեկնածու Նվեր Վարդանյանը, որն իր «Միասին մենք ուժեղ ենք» կարգախոսով, ծրագրերի իրատեսությամբ վաստակել էր ձայների գերակշռող մասը, նաև՝ ընտրողների համակրանքն ու վստահությունը:

Ընտրությունը կայացավ. ուսանելի, մեծ ոգևորություն առաջացնող ծրագիր է, որը կունենա իր շարունակությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3362 | 0 | 0
Facebook