Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ռոսգոստրախի փոխարեն մեքենան ապահովագրած վարորդն ինքն է իր հաշվին փոխհատուցում կատարում...»

Hovhannes Matevosyan
Հեղինակ`
Hovhannes Matevosyan
12:17, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
«Ռոսգոստրախի փոխարեն մեքենան ապահովագրած վարորդն ինքն է իր հաշվին փոխհատուցում կատարում...»

Տարիներ շարունակ, Ռոսգոստրախ Արմենիա ԱՓԲԸ-ում կատարել եմ կյանքի, գույքի և ԱՊՊԱ ապահովագրություններ, սակայն, հենց վթար ունեցա, Ռոսգոստրախը սկսեց իր կեղտոտ մարտավարությունն ու ամեն գնով խուսափեց փոխհատուցում վճարելուց... Վերջ ի վերջո, ես ինքս, տուժող կողմին վճարեցի այդ փոխհատուցման գումարը, որը պետք է վճարեր այս ընկերությունը... Ի դեպ, այդ փոխհատուցման գումարը վճարել եմ 22 տոկոս տոկոսադրույքով վերցրած վարկային միջոցով... Այսինքն՝ ինչ է ստացվում. տարիներ շարունակ վճարում ենք ԱՊՊԱ վճար, այնուհետև՝ բարձր տոկոսներով վարկ ենք վերցնում, որպեսզի վճարենք պատճառված վնասի փոխհատուցում: Հարց. Այդ դեպքում ինչու ենք վճարում ապահովագրավճար??? Պատասխան. Ինչպես կասեր նորանշանակ Վարչապետը, - «ՉԳԻՏԵՄ» ... Ի դեպ, մի քանի անգամ իրենց ֆեյսբուքյան էջին իրենց ընկերությանը համահունչ քոմենթներ գրելուց և ներկայացված կտրոնը տեղադրելուց հետո, այսօր արդեն արգելափակվել եմ իրենց կողմից, քանի որ իմ քոմենթները այսպես ասած՝ իրենց PR-ին վնաս էր....

P.S. Սրանց ու Հայաստանյան՝ թատերականն ավարտած դատարանների ու դատավորների գործողությունների արդյունքում այսօր ես ել եմ արտագաղթել....բրավո, շարունակեք նույն ոգով, զզվանքից բացի ուրիշ ոչինչ չեմ զգում ձեր հանդեպ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4372 | 0 | 0
Facebook