Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանում անցկացվում է Արևելյան գործընկերության նախարարական երկխոսության ձևաչափով 8-րդ ոչ պաշտոնական հանդիպումը

Artur Manukyan
Մամուլի խոսնակ`
Artur Manukyan
18:34, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Երևանում անցկացվում է Արևելյան գործընկերության նախարարական երկխոսության ձևաչափով 8-րդ ոչ պաշտոնական հանդիպումը

Նոյեմբերի 17-ին Երևանում անցկացվում է Արևելյան գործընկերության նախարարական երկխոսության ձևաչափով 8-րդ ոչ պաշտոնական հանդիպումը: Առավոտյան կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հյուրընկալել է Հետազոտության, գիտության և նորարարութան վերաբերյալ նիստը, որի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը և ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդաշը Արևելյան գործընկերութան երկրների հետ ազդարարել են «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկը:
     Հանձնակատար Մոեդաշն ասել է. «Նորարարությունը շատ կարեւոր է մրցակցության և համաշխարհային մարտահրավերների համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու կայուն զարգացումը: «ԵՄ-ն նորարարության համար» մեր նոր նախաձեռնությունը կընդլայնի մեր Արևելյան գործընկերների նորարարական հնարավորությունները: Այն կխթանի նորարարական գաղափարներն ու կաջակցի նրանց շուկա դուրս գալուն` միևնույն ժամանակ հիմնվելով արդեն գոյություն ունեցող գիտելիքների ու ցանցերի վրա, որ կառուցում ենք ԵՄ-ում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2788 | 0 | 0
Facebook