Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարներին

Artur Manukyan
Մամուլի խոսնակ`
Artur Manukyan
18:47, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարներին

Քննարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության նախարարական երկխոսության ձևաչափով 8-րդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը:
     Քննարկման ավարտից հետո Յոհաննես Հաանն ասել է. «Քննարկումը կառուցողական էր ու շատ բաց: Նման ձևաչափով մենք արդեն ութերորդ անգամ ենք հանդիպում, իհարկե իրար տեսնելու այլ առիթներ էլ են լինում: Սա լավ առիթ է կանգ առնելու և հասկանալու, թե ուր ենք հասել Արևելյան գործընկերության իրականացման ճանապարհին»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2987 | 0 | 0
Facebook