Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թեհրանում անցկացված «Հայաստան էքսպո 2016» ցուցահանդեսի կարևոր արդյունքներից մեկը

Artur Manukyan
Մամուլի խոսնակ`
Artur Manukyan
18:12, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Թեհրանում անցկացված «Հայաստան էքսպո 2016» ցուցահանդեսի կարևոր արդյունքներից մեկը

Հոկտեմբերի 5-8-ին Թեհրանում անցկացված «Հայաստան էքսպո» ցուցահանդեսի ընթացքում բազմաթիվ գործարար հանդիպումների մեջ իր կարևորությամբ առանձնանում էր ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հարավկովկասյան երկաթուղի «ՀԿԵ» ընկերության ղեկավարության և Իրանի տրանսպորտային ընկերությունների ֆեդերացիայի պատվիրակության հանդիպումը:

Ցուցահանդեսի շրջանակներում «ՀԿԵ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հանդիպումներ ունեցավ Իրանի արդյունաբերության նախարարի տեղակալի, մաքսային, երկաթուղային և մի շարք տրանսպորտային կազմակերպությունների ղեկավարների հետ:
     Քննարկումների առարկան «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Հայաստանով անցնող ծրագիրն էր, որը ենթադրում է փոխադրումների իրականացում երկաթուղային և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ:
     Հարկ է նշել, որ այսօր արդեն ստացվել է այդ քննարկումների առաջին արդյունքը: Հայկական, եվրոպական, վրացական և իրանական համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ «ՀԿԵ» -ի կողմից առաջին անգամ կազմակերպվել է 40 ֆուտանոց կոնտեյների տարանցիկ մուլտիմոդալ փոխադրում Եվրոպայից Իրան: Կոնտեյներն անցել է Գերմանիա-Կոստանցա նավահանգիստ-Փոթի-Հայաստան («Երասխ» կայարան), որտեղից էլ այն ավտոտրանսպորտով տեղափոխվել է մինչև Թեհրան:
     Անհրաժեշտ է նշել, որ Փոթիից մինչև «Երասխ» կայարան (հաշվի առնելով կոնտեյների տեղաշարժը և համապատասխան կայարաններում փաստաթղթային ձևակերպումները) կոնտեյների տեղափոխությունը տևել է ընդամենը 38 ժամ:
     Տրանսպորտային փոխադրումների չափանիշների տեսանկյունից արդյունքները գոհացուցիչ են, իսկ տվյալ միջանցքի գործարկման արդյունավետության ընդհանուր գնահատականը կախված է բեռնափոխադրումների սպասվող հոսքերի մեծությունից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3671 | 0 | 0
Facebook