Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:30, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

Սեպտեմբեր ամսին Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելությանը մասնակցել է 751 քաղաքացի: Շաբաթվա սկզբի տվյալներով` բարձրացված հարցերից 613 - ին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1698 | 0 | 0
Facebook