Սևանը գիտի, ով է իր ընտանիքով հպարտանում և ով ոչ. Սարգիս Մուրադյան
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խառնաշփոթ են ստեղծել գրեթե բոլոր մեծ ու փոքր համայնքներում: Հերթական պայքարի դրսևորումներն են արտահայտվում Սևան քաղաքում: Այստեղ հիմնականում պայքարը ծավալվում է գործող քաղաքապետ՝ Ռուդիկ Ղուկասյանի, «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանի, անկուսակցական, «Ռաֆ եւ Էլ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Սմբատյանի միջեւ: Որքան էլ զարմանալի Է Սեւան քաղաքում հանգստություն էր տիրում:
-Ինքս ինձ համարելով Սևանի մի փոքր մասնիկը, շփվում եմ ժողովրդիս հետ և բավականին տեղյակ եմ նրանց խնդիրներից, այսինքն պետք չէ ունենալ կոնկրետ ծրագրային համակարգ և ներկայանալ հանրությանը որոշակի կարծրատիպերով: Այսօր ես գտել եմ իմ մեջ այդ ներուժը, որ ընտրվելու դեպքում արժանին կմատուցեմ քաղաքիս: Իմ նախընտրական ծրագրերի, քարոզչության մեջ ներկայացրել եմ Սևանի խնդիրը՝ իր հիմնախնդիրներով հանդերձ: -Հիմնախնդիրներից առաջինը կնշեմ բնակչության բարոյահոգեբանական խնդիրը, քաղաքում մթնոլորտն առողջ չէ, եթե մարդիկ միահամուռ երջանիկ ապրում են, ապա դա արդեն մեծ ձեռքբերում է և դրական ազդեցություն է ունենում մեր միջավայրում։ Մեր նպատակը բարեկարգ, լուսավորված քաղաք ունենալն է: Ցանկացած քաղաքի համար իր ներկայանալի տեսքն ունենալն է: Իմ թիմային գաղափարախոսության մեջ ներառված է հետևյալը՝ անձնական շահերը դնել մի կողմ և անցնել բուն քարոզարշավի: - Ցանկացած մարդ, պետք է սովորի ուրիշի սխալների վրա և աշխատի իր գործերում չսխալվել: Երիտասարդությունն է մեր վաղվա օրվա ապագան. տարածքային բաժանումը չի լինելու, դա ուղղակի մարդկանց պրովոկացիայի արդյունքն է: Ես լինելու եմ ամբողջ Սևանի քաղաքապետը, պետք չի ընտրարշավը վերածել անձնական քարոզարշավի, չունեմ ոչ մեկի հետ անձնական շահ: Իմ ընտրվելու դեպքում ես հաշվի չեմ առնելու ով է կողմ եղել, ով դեմ: Առիթ ունեմ խոսելու իմ հպարտության մասին. ես հպարտանում եմ իմ ընտանիքով, իմ հորով, իմ մորով, կնոջով և երեխաներով: Չարախոսն ու վատաբանողը առաջին հերթին պետք է իրենը քննադատի նոր դիմացինինը: Ամբողջ Սևանը գիտի, ով է իր ընտանիքով հպարտանում, ով ոչ: Ես ներկայացրել եմ հրատապ խնդիրները, որոնք ընտրվելուց հետո իրականացնելու եմ: Մարդու գնահատականը իր աշխատանքի արդյունքն է, ես երիտասարդ եմ, նոր եմ մտնում ասպարեզ, նոր եմ ներկայանում և նոր են ծրագրերս, իսկ մարդիկ ունեն ապրած կյանք և անցած ուղի: Ճիշտ ուսումնասիրե՛ք ծրագրերը և դրանց իրականացման նախադրյալները, դրանով արդեն պարզ կլինի թե մարդիկ որքանո՞ վ պատրաստակամ կլինեն իրենց խոստումներն իրականություն դարձնելու: Այսօր երիտասարդությունը ավագ սերնդի ներկայությամբ միասնական է և միահամուռ: |