Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հսկաները» խաղացին նույն սցենարով

02:52, կիրակի, 24 փետրվարի, 2013 թ.
«Հսկաները» խաղացին նույն սցենարով
     Իսպանական ֆուտբոլի երկու գրանդներն անցկացրին 25-րդ տուրի հերթական հանդիպումները: Մադրիդի «Ռեալը» Լա Կորունայում հյուրընկալվել էր տեղի «Դեպորտիվոյին»: Իսկ «կապտանռնագույնները» սեփական հարկի տակ ընդունել էին «Սևիլիային»: Իսպանական ֆուտբոլի երկու դրոշակակիրներն էլ առաջինը գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Առաջին դեպքում Իվան Ռիկին 34-րդ րոպեին գրավեց «սերուցքայինների» դարպասը, երկրորդում՝ Վալդեսի պաշտպանած դարպասը գրավեց Բոտիան: Խաղավերջին մոտ՝ 72-րդ և 88-րդ րոպեներին գոլեր խփեցին համապատասխանաբար Կական և Իգուաինը, իսկ կատալոնական ակումբը երկրորդ խաղակեսի սկսվելուն պես՝ 52-րդ և 60-րդ րոպեներին՝ համապատասխանաբար Դավիդ Վիլյայի և Լեո Մեսսի գոլերի շնորհիվ խաղատախտակին վառեց 2-1 հաշիվը: Երկու թիմերին էլ առաջիկայում սպասվում է ծանրագույն հանդիպումներ: «Ռեալը» առաջին խաղն ավարտելով 1: 1 հաշվով «Ման.Յու» -ի հետ երկրորդ ճակատամարտն է տալու մրացակցի դաշտում, իսկ «Բարսան» մրցակցի դաշտում զիջելով 0-2 հաշվով՝ սեփական հարկի տակ փորձելու է ռևանշի հասնել իտալական «Միլանի» հետ մրցավեճում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3389 | 0 | 0
Facebook