Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կյանքն ապրենք այնպես, որ մեր երեխաները չամաչեն մեր նման ծնողներից»

Mamul.am
Հեղինակ`
Mamul.am
01:28, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2016 թ.
«Կյանքն ապրենք այնպես, որ մեր երեխաները չամաչեն մեր նման ծնողներից»
     Կանաչուտը համայնքը ինչպես հայտնի է, Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի հայրենի գյուղն է: Համայնքում արդեն 20 տարի շարունակ ղեկավարում և ներկայումս ևս մեծ պատրաստակամություն է հայտնում աշխատելու գործող համայնքապետ՝ Լյովա Ասատրյանը, ով գյուղում պատահական մարդ չէ:
     Շուտով՝ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են նաև այստեղ։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 2 թեկնածու՝ գործող համայնքապետ ՀՀԿ-ական Լևոն Ասատրյանը և անկուսակցական, իգական սեռի ներկայացուցիչ ՝ Նարինե Քարամյանը:
    
Նա 43 տարեկան է, բուժաշխատող, ներկայումս՝ անհատ ձեռներեց, որն իր իսկ խոսքով՝ թեկնածու է առաջադրվել՝ ակնկալելով գյուղում եղած գրագետ ու սրտացավ մարդկանց աջակցությունը: Վերջինիս ամուսինն աշխատում է պետական համակարգում, Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանն է, որը, ասում են, ամեն կերպ աջակցում է կնոջը՝ գյուղապետի պաշտոնում տեսնելու համար:
    
Գյուղացիների խոսքով, Նարինե Քարամյանի ամուսինը վստահեցնում է, թե նույնիսկ ինքը՝ որպես այդ գյուղի սերող չունի բավարար հարգանք պատիվ, որքան իր կինը: Գյուղացիների խոսքով անկուսակցական Նարինե Քարամյանի ամուսինը ՀՅԴ անդամ է, թե ի՞նչով է պայմանավորված այդ փաստը թաքցնելը առայժմ ոչինչ չենք կարող ասել: Մեր քաղաքականության մեջ, գործող անձանց համար գրեթե դարձել է կենսակերպ, հաճախակի ճամբարափոխ լինելը:
     Կանաչուտի ՏԻՄ ընտրությունները մյուսներից առանձնանում են այստեղ ստեղծված լարվածությամբ: ՀՀԿ-ական թևը աջակցում է գործող համայնքապետին:
    
Գյուղում այնքան անառողջ մթնոլորտ է, որ ժողովուրդը դժկամությամբ է տրամադրված Նարինե Քարամյանի և իր ընտանիքի հանդեպ: Գյուղացիների խոսքով այսպես կոչված՝ բաքու Սուրոն, ով փորձել է այս կամ այն մեթոդներով գյուղում հարգանք հայթայթել, այսօր կանգնած է մեծ խնդրի առաջ, կնոջը դուրս բերելով մտերիմ ընկերոջ դեմ, միևնույն պայքարի համար:
     Պրն. Ասատրյանի խոսքով, ինքը երբևէ ուշադրություն չիդարձրել թե ով իրեն կընտրի, ով ոչ, միևնույն է կյանքը շարունակվում է, այնուամենայնիվ վաղը հանդիպելու ենմիմյանց և շարունակելու աշխատել մեկ համայնքում:
     Իմ հորդորն այս կյանքում հետևյալն է՝
«կյանքն ապրենք այնպես, որ չամաչենք թե ում երեխաներն ենք, և մեր երեխաները չամաչեն, թե ովքեր են իրենց ծնողները», - հավելեց համայնքապետը:
Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5323 | 0 | 0
Facebook