Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շահինյանի խաբեություններն ու իրավապահների ծածկադմփոցը

Georgi777888
Հեղինակ`
Georgi777888
16:50, ուրբաթ, 12 օգոստոսի, 2016 թ.
Շահինյանի խաբեություններն ու իրավապահների ծածկադմփոցը
    
     Մեկ անգամ չէ, որ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտնվում է աղմկալի պատմությունների կիզակետում: Հանրությանը ոչ անհայտ այս պարոնի «հոբբին» ունևոր, բայց «մեջք չունեցող» և «անպաշտպան» խավին քցելն է, խաբեությամբ մարդկանց ինչքին և ունեցվածքին տիրանալը: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ սույն նախկին պաշտոնյան ասես իներցիայի ուժով օգտագործելով հին կապերը, իսկ երբեմն նաև գլխավոր խմբագիր և հեռուստամեկնաբան Սաթիկ Սեյրանյանի ամուսինը հանդիսանալու հանգամանքը, կարողացել է ջրից չոր դուրս գալ և խուսափել պատասխանատվությունից: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Հովհաննես Շահինյանի խաբեության ծուղակում է հայտնվել նաև Բելգիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, որի մոտ 20.000 եվրո գնահատված ադամանդյա քարերով թանկարժեք մատանին Հովհաննես Շահինյանը գնելու պայմանով մեկ տարուց ավելի է վերցրել է և յուրացրել: Նախկին թաղապետի հավաստիացումներին հավատ ընծայած տուժողը՝ թանկարժեք մատանու օրինական տերը, երկու ամիս առաջ դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին, բայց նույն հավաստի աղբյուրների վկայակոչմամբ՝ գործը ծածկադմփոց է արվել և փակվել: Այսինքն, Հովհաննես Շահինյանի խաբեությունների հաղթարշավը շարունակվում է: Սպասենք հաջորդ զոհին…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4348 | 0 | 0
Facebook