Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրավչությունը սիրո նախերգանքն է

nea
Հեղինակ`
nea
21:52, հինգշաբթի, 21 փետրվարի, 2013 թ.
Գրավչությունը սիրո նախերգանքն է
    
    

    

Երբեմն սերը ծնվում է մեկ ակնթարթում, երբ չգիտես անհրաժեշտաբար, թե պատահաբար հանդիպում են երկու հայացքներ, երբեմն էլ սերն առաջանում է բազմաթիվ հանդիպումներից հետո... Ամեն դեքում, հենց այնպես ոչինչ չի լինում. Սերն առաջանում է փոխադարձ գրավչության հիման վրա: Որոշ մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, մեզ համար հաճելի են, գրավիչ կամ համակրելի, իսկ այլ մարդիկ, ընդհակառակը, տհաճ են ու վանող: Մարդկանց նկատմամբ մենք դրսևորում ենք հիմնականում երկու տեսակի վերաբերմունք. Դրական` համակրանք և բացասական` հակակրանք, վանում: Ինչու՞ է առաջանում նման վերաբերմունք:
    
     Հուզական վերաբերմունքը միշտ կազմված է երեք հոգեբանական բաղադրիչներից:
     Առաջինը զգացմունքային բաղադրիչն է (հուզական) բաղադրիչն է: Ուրիշի նկատմամբ մեր վերաբերմունքն իր մեջ միշտ հույզեր, զգացմունքներ է պարունակում:
     Երկրորդը վարքային բաղադրիչն է. Մեր վերաբերմունքը հաճախ հանգեցնում է որոշակի գործողությունների:
     Երրորդը իմացական բաղադրիչն է, որի մեջ մտնում են վերաբերմունքի օբյեկտի մասին մեր տպավորություններն ու նրան տրվող գնահատականները, այն դատողությունները, որ մենք անում ենք նրա մասին:
     Միջանձնային գրավչությունը մեկ անձի համար մյուսի հրապուրիչ, գրավիչ, ցանկալի լինելն է, որը պայմանավորված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հատկություններով ու վարքով:
    
     Արտաքին տեսքը.
     «Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի պատճառով» …
    
     ● Մարդիկ ուշադրություն են դարձնում թե՛ իրենց, թե՛ ուրիշների արտաքին տեսքին, հատկապես այն ժամանակ, երբ ցանկանում են կյանքի ընկեր գտնել: Հաճախ, հատկապես երիտասարդ տարիքում, մարդկանց ֆիզիկական գծերին մեծ նշանակություն է տրվում. Կան մարդիկ, որոնք արտաքինն այնքան կարևոր են համարում, որ չեն էլ փորձում տեսնել, թե ինչ կա գրավիչ արտաքինի տակ:
     Գրավիչ լինելու համար անհրաժեշտ է միշտ հետևել արտաքին տեսքին, ֆիզիկական վարժություններ անել, ճիշտ ընտրել հագուստը, զարգացնել ճաշակը, հմտորեն օգտագործել գեղարարական միջոցներ:
     Ֆիզիկապես գրավիչ անձինք գնահատվում են որպես ավելի հեղինակավոր, շփվող, հոգեպես առողջ և կյանքում հաջողակ: Հայտնի է, որ համառ աշխատանքի, մտքի ու խոսքի զարգացման շնորհիվ կարելի է ֆիզիկական թերությունները մեծ չափով փոխհատուցել և հաջողության հասնել:
    
     Հասակը.
     "Եթե ուզեն` երկնքից վար կբերեն արեգակ"…
    
     ● Ամենուրեք առավելություն է համարվում տղամարդու հասակը: Բայց ընկեր ընտրելիս, ինչպես ցույց են տալիս հոգեբանակն հետազոտությունները, աղջիկներն ավելի հաճախ ընտրում են միջահասակներին: Բարձրահասակ կանայք գրավիչ չեն համարվում: Իրենք էլ բարձրահասակ կանայք էլ իրենց գրավիչ չեն համարում և կարծում են, թե միջահասակ տղամարդիկ չեն համարձակվում ժամադրել իրենց: Բարձրահասակ կանանցից շատերը կռացած են քայլում` ցանկանալով ավելի ցածրահասակ երևալ:
    
     Կազմվածքը.
     "Ասա՛ ինձ, ի՛մ հայելի, ո՞վ է ինձնից զմայլելի"…
    
     ● Կանանց գնահատելիս հայ տղամարդկանց մեծամասնությունը գերադասում է թեթևակի գիրությունը, քան թե շատ նիհարությունը: Ժամանակ առ ժամանակ "նորաձև" են դառնում նիհար, "տափակ" ձև ունեցող կանայք: Բայց առավել հաճելի ու հմայիչ են հեզաճկուն, բարակիրան նաիրուհիները: Միջինից գեր մարդիկ հաճելի չեն ո՛չ կանանց, ո՛չ տղամարդկանց: Սեփական մարմնի կառուցվածքի ընկալումը գրեթե միշտ մի փոքր աղավաղված է լինում: Շատերը հավատացած են, թե իրենք իդեալականին մոտ կառուցվածք ունեն: Սխալվում են նաև այն հարցում, թե հակառակ սեռին ինչպիսի կառուցվածքն է դուր գալիս:
    
     Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն: Մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում:
    
     Վարքը.
     «Եթե ժպտում ես, ողջ աշխարհն է ժպտում քեզ հետ» ...
    
     ● Գրավչության վրա ազդում է նաև մարդու վարքը և այն, թե նա ինչպես է դրսևորում հույզերը: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն: Մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում:
     Ժպիտը բարելավում է հոգեվիճակը և շրջապատողների մեջ հաճելի վերաբերմունք է ծնում: Երբ ժպտում ես, դիմացինդ մտածում է, որ ուրախ ես իրեն տեսնելու համար:
     Կանանց ավելի հաճախ դուր են գալիս տիրական վարք ունեցող տղամարդիկ: Մինչդեռ եթե կինն է իրեն տիրական ոճով պահում, կարգադրություններ անում, ապա տղամարդկանց դուր չի գալիս:
    
     Հոգեբանական հատկությունները.
     «Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմարի իմ հոգին» …
    
     ● Ե՛ վ տղամարդիկ, և՛ կանայք միմյանց մեջ բարձր են գնահատում ազնվությունը: Կարևորում են նաև նրբազգացությունն ու հավատարմությունը:
     Կանայք տղամարդկանց մեջ, անշուշտ, մեծ նշանակություն են տալիս արտաքին տվյալներին, բայց էլ ավելի կարևոր են համարում հուզական ջերմությունը, համառությունն ու հաստատակամությունը, նվաճումների հասնելու պահանջն ու նպատակասլացությունը, նաև` սրամտությունը:
    
     Տեսակետը.
     "Սիրել, նշանակում է նայել միևնույն ուղղությամբ"…
    
     ● Մենք համակրում և սիրում ենք նրանց, ովքեր տարբեր հարցեր քննարկելիս համաձայնում են մեզ հետ: Երկու անհատների վերաբերմունքի, դիրքորոշումների նմանությունը շատ էական դեր է խաղում:
     Հոգեբանական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ եթե մարդը ֆիզիկապես գրավիչ է, բայց կարևոր հարցերում ունի հակառակ տեսակետ, ապա գրավչությունը թուլանում է, և հակառակը, եթե մարդն առաջին հայացքից այնքան էլ գրավիչ չէ, բայց մեր տեսանկյունները նման են, ապա նրա գրավչությունը մեզ համար մեծանում է:
    
     Մենք համակրում և սիրում ենք նրանց, ովքեր տարբեր հարցեր քննարկելիս համաձայնում են մեզ հետ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6073 | 0 | 0
Facebook