Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարզապես քայլիր կյանքին ընդառաջ

nea
Հեղինակ`
nea
22:09, երկուշաբթի, 25 փետրվարի, 2013 թ.
Պարզապես քայլիր կյանքին ընդառաջ
    
    

    

Դեպի ճակատագիր տանող շատ ճանապարհներ կան: Դրանցից ո՞րն է քոնը: Որո՞վ ընթանալ: Ոչ ոք քո փոխարեն չի կարող որոշել. Ընտրությունը քոնն է. Սակայն մի քանի հուշումներ կան, որոնք կօգնեն քեզ.


     ● Զարգացրու կռահողականությունտ! Ականջ դիր նրա ձայնին ամեն անգամ, երբ գտնվում ես ընտրության առջև, երբ պետք է որոշել, թե ո՞ր ուղղությամբ գնալ, ու՞մ ընտրել և ու՞մ համաձայնություն տալ:


     ● Երբեք մի խուսափիր հասարակությունից: Ակտիվ կյանք վարի, հաճախիր բոլոր միջոցառումներին, որտեղ հրավիրված ես: Ինչպես նաև հագնվիր գրավիչ, իսկ դիմահարդարումը թող լինի ոչ արտահայտիչ:


     ● Միայն հավաքույթներով մի սահմանափակվիր! Կարդա գրքեր, բացահայտիր նորը, զարգացրու քո հնարավորությունները: Այն քեզ ոչ միայն վստահություն կներշնչի, այլ նաև քեզ շրջապատողների համար դու կդառնաս առավել հետաքրքիր: Ի նկատի ունեցիր, որ հոգու հարստությունը, մարդու ներքին լիցքը միշտ արտահայտվում է հայացքով և հմայիչ արտաքինն իսկապես գեղեցիկ է դարձնում:


     ● Դու, իհարկե, գիտես, որ ամեն ինչ չէ, որ որոշում է " Ձերդ մեծություն պատահականությունը": Նշանակում է, դու չպետք է վշտանաս, ձեռքերդ վայր դնես, եթե քեզ մոտ որևէ բան չստացվի: Ասա ինքդ քեզ " Իմ ժամանակը դեռ չի եկել: Ճակատագիրը պատրաստել է իմ համար էլ ավելի լավ անակնկալ!" _ Եվ դու միանգամից քեզ թեթև կզգաս, իսկ ժպիտը կբացի քո երջանկության դռները:


     ● Եթե քեզ բախտը ժպտացել է, ուրեմն մի մոռացիր, որ հաջողությունը պետք է խնամել և փայփայել, որպեսզի այն երես չթեքի քեզանից այնպես հանկարծակի, ինչպես որ եկել է: Եղիր ուշադիր այն մարդկանց հանդեպ, որոնց կողքին լինելով կյանքը քեզ երջանիկ լինելու հնարավորություն է տվել: Գովաբանիր նրանց արժանիքները և փակիր աչքերդ թերությունների վրա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4701 | 0 | 0
Facebook