Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհավոր օրդ, հայո՛ց լեզու․․․

Տիգրանուհի
Հեղինակ`
Տիգրանուհի
00:16, հինգշաբթի, 21 փետրվարի, 2013 թ.
Շնորհավոր օրդ, հայո՛ց լեզու․․․

Փետրվարի 21-ը 1999թ-ի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից հռչակվել է մայրենի լեզվի միջազգային օր։

Աշխարհի բոլոր երկրներում այս օրը սկսեցին նշել 2000թ-ի փետրվարից՝ որպես իրենց մայրենի լեզվի օր, իսկ Հյաստանում պետական մակարդակով նշվում է 2006թ-ից։

Հայերենն աշխարհի ամենաբարդ և ամենակատարյալ լեզուներից մեկն է։ Շատ գիտնականներ նվիրել են իրենց այս հրաշագեղ լեզվի ուսումնասիրությանը, շարունակ զարմացել ու հիացել։

«Լեզուն, իրոք, մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն ․․․ Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց․․․» Ստ․ Զորյան

Շնորհավոր օրդ, հայո՛ց լեզու, թող որ գարուններդ հավերժ լինեն, և ոչ մի հողմ կամ փոթորիկ չկարողանա հաղթել քեզ։ Ապրիր և դարձիր սերունդների պարծանքը․․․

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7303 | 2 | 0
Facebook