Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՓԱՍՏԵՐ ԵՐԱԶԻ ԳԱՂՏՆԻՔԸ ՀԱՍԿԱՆԱԼ ՁԳՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ․․․

Տիգրանուհի
Հեղինակ`
Տիգրանուհի
12:29, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՓԱՍՏԵՐ ԵՐԱԶԻ ԳԱՂՏՆԻՔԸ ՀԱՍԿԱՆԱԼ ՁԳՏՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ․․․

Երբ մարդը քնում է, արտաքին աշխարհի հետ նրա կապը կտրվում է, նա մասամբ կորցնում է սեփական գոյի գիտակցությունը, նրա վրա այլևս չեն ազդում առարկաներն ու երևույթները ։ Միայն ուղեղն է շարունակում իր գործունեությունը, ստեղծում անուրջներ ու երազներ։

Երազները հիշողության և երևակայության գործունեության արդյունք են։ Դրանց ստեղծման գործում մյուս կարողություններն ու զգացմունքները մասնակցություն չունեն։

Երազները իրենց իմաստով գրեթե միշտ համապատասխանում են քնած մարդու հասարակական դիրքին, մտավոր զարգացմանը, ֆիզիկական վիճակին, խառնվածքին ու տարիքին։

Երազի գաղտնիքը հասկանալ ձգտող անձանց համար գոյություն ունեն մի քանի կարևոր կանոններ։ Ահա դրանք ՝

1․ Տեսած երազը պետք է ճիշտ ու մանրամասն պատմել արթնանալուց անմիջապես հետո և պատմել ոչ թե թշնամուն, այլ լավագույն ու խելացի ընկերոջը։

2․ Չընկճվել ու չհուսահատվել նույնիսկ ամենասարսափելի երազից, այլ հանգիստ ու համբերատար սպասել դրա իրականացմանը։ Երազները հաճախ ճիշտ հակառակ նշանակությունն ունեն և երջանիկ իրադարձությունների նախագուշակ են հանդիսանում։

3․ Երազները լավ հիշելու համար անհրաժեշտ է շաբաթը մեկ փոխել գլխատեղը, այսինքն յոթ օրը մեկ անկողնում գլուխն անել այն կողմը, որտեղ առաջ ոտքերն էին։

Մինչ օրս մարգարեական երազները մնում են անբացատրելի, գիտությունն ի վիճակի չէ գտնելու մարգարեական երազների և մղձավանջային երազների միջև անցնող սահմանը։

Ուղեղի անգիտակից գոծունեության մեջ է թաքնված կանխագուշակումների խորհրդավոր ուժը, և որոշ երազներ հայտնություն են ու կարևոր իրադարձությունների նախագուշակներ։

Առավոտին նախորդող երազները անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան գիշերվա սկզբին տեսած երազները։

Շաբաթվա կարևորագույն երազներն անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան գիշերվա սկզբին տեսած երազները։

Ցերեկվա երազներին մեծ մասամբ պետք չէ նշանակություն տալ, և ընդհանրապես ցերեկվա երազները հազվադեպ են իրականանում։

Երեկոյան 8-ից մինչև գիշերվա 12-ը տեսած երազներն իրականանում են բավականին երկար ժամանակ հետո։

Գիշերվա 12-ից մինչև 3-ը տեսած երազները իրականանում են երեք ամսվա ընթացքում։

Ժամը 3-ից մինչև լուսաբաց տեսած երազներն իրականանում են շատ շուտ։

Երազների նկատմամբ անսահման հավատը հանգեցնում է վտանգավոր սնահավատության և իր հետևից բերում հաճախակի տագնապներ ու անահնգիստ կյանք։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
6279 | 0 | 0
Facebook