Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գյումրիում ակտիվիստների ու լրագրողների են տարել ոստիկանություն

HASMIK S-YAN
Հեղինակ`
HASMIK S-YAN
13:40, երկուշաբթի, 18 հուլիսի, 2016 թ.
Գյումրիում ակտիվիստների ու լրագրողների են տարել ոստիկանություն
     Մայրաքաղաքում տեղի ունեցած ռազմական ապստամբությանը զուգահեռ
     Գյումրիում եւ Վանաձորում ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստների, քաղաքացիների, Լրագրողների:
    
     Մեզ հետ զրույցում ակտիվիստ, լրագրող Վ. Նահապետյանը նշեց որ բացարձակ չի հասկացել իրեն բերման ենթարկելու պատճառը:
     - Ես վստահ եմ որ սրանք այս ամենը անում են հիմնականում էն մարդկանց դեմ ովքեր մասնակցել են էլեկտրաէներգիայի գնաճի դեմ կազմակերպված խաղաղարար ցույցերին կամ ընտրական բարեփոխումների դեմ ուղղված ցույցերին: Մեգե սրանք ըդպեսել չեն հասկնա ինչ կենեն ու ինչի առանց ծանուցման, առանց զգուշացման գուկան կտանին: 3 ի տեղնե 10ժամ են պահել Կումայրի» բաժնում: Անիմաստ էնկան որ իշխանության հերթական խեղկատակ քայլ, -ասաց ակտիվիստ Վ. Նահապետյանը:
    
     Հիշեցնենք որ Գյումրիում ոստիկանության Կումայրի բաժնում է նաեւ դասախոս, ժողովրդագիր, գիտությունների թեկնածու Արտաշես Բոյաջյանը։
    
     Հասմիկ Սահակյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2584 | 0 | 0
Facebook