Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեւան տեղափոխված զինծառայողի մոտ առկա է ուղեղային կոմա. նրան միացված է արհեստական շնչառության սարք

edgar
Հեղինակ`
edgar
10:43, երկուշաբթի, 16 մայիսի, 2016 թ.
Երեւան տեղափոխված զինծառայողի մոտ առկա է ուղեղային կոմա. նրան միացված է արհեստական շնչառության սարք

Մայիսի 13-ին Արցախում ծանր վիրավորված եւ Երեւան տեղափոխված զինծառայող 21-ամյա Հովհաննես Պողոսյանի մոտ առկա է ուղեղային կոմա. նրան միացված է արհեստական շնչառության սարք:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած և ժամեր առաջ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հովհաննես Պողոսյանին։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։

Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։ Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը վիրավորում է ստացել գլխի շրջանում, Մարտակերտի հոսպիտալում վիրահատվելուց հետո նա տեղափոխվել էր Ստեփանակերտ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3830 | 0 | 0
Facebook