Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրանկոֆոնիա

13:06, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2016 թ.
Ֆրանկոֆոնիա

27/04/2016թ-ին «Կապուտանի միջնակարգ դպրոցում» 12-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ ֆրանոֆոնիայի շրջանակներում ֆիզիկա առարկայից:

Բաց դասն իր մեջ ներառում էր պաստառներ՝ ֆիզիկոսների կյանքի, աստղագիտության, որն իր մեջ ներառում էր նաև հետաքրքիր խաչբառ, էլեկտրականության և ռադիոակտիվության վերաբերյալ: Երեխաները կատարեցին հետաքրքիր փորձեր՝ կիրառելով ֆիզիկայի օրենքները, փայլուն ներկայացրեցին բոլոր պաստառները, ներկաների հետ լուծեցին խաչբառը, և վերջում կատարեցին մի գեղեցիկ կատակ-երգ:
    
    

27/04/2016թ-ին «Կապուտանի միջնակարգ դպրոցում» 6-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ ֆրանոֆոնիայի շրջանակներում անգլերեն առարկայից:

Բաց դասը նվիրված էր Ֆրանսիային, այն իր մեջ ներառում էր Ֆրանսիայի սովորույթներն ու ավանդույթները: Ներկայացվեցին ֆրանսիական պարեր և Ֆրանսիայի ազգային խոհանոցը: Խոսվեց նաև դավանանքի մասին: Այն մասին, որ այնտեղ են կենտրոնացված տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ըստ այդմ Ֆրանսիան ներկայացվեց որպես բազմակրոն երկիր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5437 | 0 | 0
Facebook