Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՙՙԳրական ցերեկույթ՚՚ Կապուտանի միջն. դպրոցում

13:15, երեքշաբթի, 26 ապրիլի, 2016 թ.
ՙՙԳրական ցերեկույթ՚՚ Կապուտանի միջն. դպրոցում
     25/04/2016թ.-ին «Կապուտանի միջնակարգ դպրոցում» տեղի ունեցավ «Գրական ցերեկույթ», որում ներկայացվեց Պարույր Սևակի և Վահան Տերյանի հսկայական ժառանգությունից մի փոքրիկ հատված:
     Միջոցառման կազմակերպիչն էր՝ սովորոցների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Հովհաննիսյան Արմինեն, իսկ ցերեկույթը փայլուն ներկայացրեցին 6-11-րդ դասարանի աշակերտները:
     Ցերեկույթն իր մեջ ներառում էր ոչ միայն ասմունք, այլ նաև երգ, գրված Պարույր Սևակի բանաստեղծական տողերով: Միջոցառման վերջում կատարվեց մոմավառություն, և 2-րդ դասարանի աշակերտուհին արտասանելով «ՀԱՅՐ ՄԵՐ» -ը իր քնքուշ ձայնը բարձրացնելով առ Աստված խնդրեց, որ մեր զինվորները ողջ և առողջ, շուտափույթ վերադառնան իրենց տները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3566 | 0 | 0
Facebook