Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՍ ՀԱՅ ԵՄ ՈՒ ՀՊԱՐՏ ԵՄ

LILIT GALSTYAN
Հեղինակ`
LILIT GALSTYAN
12:48, երեքշաբթի, 12 ապրիլի, 2016 թ.
ԵՍ ՀԱՅ ԵՄ ՈՒ ՀՊԱՐՏ ԵՄ
    
     Ես հայ եմ, հպարտ եմ … Հպարտ եմ, քանի որ ունեմ պատմություն, լեզու, հավատ։ Հայն առաջինն է ու կլինի: Դեռևս միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած ջրհեղեղից հետո Հայաստանը եղավ այն առաջին վայրը, Արարատը` այն առաջին կետը և մեր լեռնաշխարհը՝ այն դրախտավայրը, որտեղ իջավ Նոյն իր տապանով: Հայն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, առաջին քրիստոնեական ծեսերն ու արարողությունները հայկական տաճարներում են կատարվել: Հայ ազգն ունեցել է Մեսրոպ Մաշտոց, որը սուրբ է բոլոր ժամանակներում իր կատարած ազգապահպան գործով: Նրա շնորհիվ ենք հիմա մենք գրում ու կարդում հայերեն: Հայ ժողովրդի կողքին ապրել են ասորիներ, բաբելոնցիներ, հրեաներ, և միայն հայն է, որ պահպանել է իր գոյությունը և հասել 21-րդ դար: Հայը միշտ եղել է ճնշված հարևանների կողմից, միշտ ենթարկվել է հալածանքների, կրել պարտություններ, ընդունել օտարի գերիշխանությունը, թեև ունեցել է ծովից ծով Հայաստան, արքայից արքա, և ի վերջո դուրս է եկել այդ վիճակից և փառքով պսակել իր անունը: Հայը տեսել է եղեռն, 1.5 մլն մարդու սպանդ… Բայց սա էլ չի ընկճել հային: Տեսել է երկրաշարժ, որ մի ամբողջ քաղաք է կործանել: Կռվել ենք մեր թեև փոքր, բայց մեծ Ղարաբաղի համար: Բայց հայը հպարտ է, նա չի կորցրել հավատը ապագայի հանդեպ: Եվ այժմ, հաղթահարած ամեն ինչ, ունենք անկախ ու ինքնիշխան պետություն, երկիր, որը տալիս է կրթված, դաստիարակված ու զարգացած երիտասարդներ: Ունեցել ենք և ունենք մեծ հաջողություններ սպորտում, շախմատում, երաժշտության բնագավառում: Եվ ինչպե՞ս կարող է չհպարտանալ իր ազգով, իր հայրենիքով ամեն մի հայ, ինչպե՞ս չհպարտանալ մեր անցյալով…՝
     Ես հայ եմ ու հպարտ եմ......
Աղբյուրը` 12.04.2016
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7396 | 1 | 0
Facebook