Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԵՑՑԵՔ
18:22, շաբաթ, 16 ապրիլի, 2016 թ.
Մ. Ս. Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին, Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1974թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ազգային-ազատագրական պայքարին մասնակցել է 1988 թվականից: 1989 թվականի սկզբին էջմիածնեցի ինը կամավորներով մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Էդիլլու (Ուխտաձոր) Ձորակ եւ այդ օրվանից սկսվում է նրա հերոսական գործունեությունը: 1990 թվականի սկզբին ընտրվում է Հադրութի Էդիլլու Ձորակի յոթ գյուղերի ինքնապաշտպանությամբ զբաղվող Էջմիածնից եկած կամավորական ջոկատի հրամանատար: Խորհրդային բանակի կողմից կատարվող անձնագրային ամենօրյա ստուգումների սարսափի ներքո ջոկատը գրեթե ընդհատակյա պարտիզանական գործունեություն է ծավալում: 1990 թվականի աշնանը կամավորականների կողմից ընտրվում է Էջմիածնի շրջանի ՙԵրկրապահ՚ ջոկատի հրամանատար: 1990 թվականի նոյեմբերի 15-ին Էդիլլու Ձորակի Դուդուկչի գյուղում ձերբակալվում է խորհրդային բանակի կողմից: 1990 թվականի դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցից փախչում է եւ նորից հայտնվում Էդիլլու Ձորակում: 1991թ. Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ Երկրապահ կամավորական ջոկատը Հադրութի հատվածում պարտիզանական պայքար է մղում ադրբեջանական օմոնի դեմ, ապահովելով բնակչության կյանքի ու գույքի անվտանգությունը: 1992թ. ապրիլի 1-ին Հադրութի տարածքի ինքնապաշտպանական կամավորական ուժերը Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ ազատագրեցին Հողեր գյուղը: Սա մարտական առաջին խոշոր հաղթանակն էր: 1992թ. մայիսին Շուշիի հաղթանակը նաեւ ապահովված էր Հադրութի կողմից: Ադրբեջանական բանակը պատեպատ էր ընկնում, բայց Հադրութի պաշտպանական ճակատը ճեղքել չկարողացավ: Այստեղ ադրբեջանական զորամիավորումների դեմ կանգնած էին Էջմիածնի Երկրապահ ջոկատն ու տեղացի կամավորականները` Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: 1992թ. դեկտեմբերի 22-ին Մ. Գրիգորյանը ստանում է կապիտանի կոչում, նշանակվում է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար եւ ստանձնում է ԼՂՀ Հադրութի ենթատարածքի պաշտպանությունը: 1992-96թթ. եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ինքնապաշտպանական գործունեությանը զուգահեռ` ԼՂՀ նոր կազմավորվող Գերագույն խորհրդում զբաղվել է նաեւ Էդիլլու ենթաշրջանի խնդիրներով: 1993թ. փետրվարի 5-ին ստացել է մայորի կոչում: 1993թ. ապրիլի 24-ին պարգեւատրվել է ԼՂՀ "Մայրական երախտագիտություն" հուշամեդալով: 1993թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի թիվ 232 հրամանագրով ստացել է փոխգնդապետի կոչում եւ նշանակվել 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի հրամանատար: 1993թ. հունիսի 15-ից 83-րդ ԱՄՀ բրիգադը, Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ, սկսում է ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածի հակահարձակումը: 1993 թվականի օգոստոսի 21-ին 5-րդ բրիգադի գումարտակները` Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ, մտնում են Ֆիզուլի քաղաք: 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մոտոհրաձգային կամավորական բրիգադն ազատագրում է Արցախի հարավային հատվածը` սահմանագիծը հասցնելով Արաքսի ափերին: 1993 թվականի դեկտեմբերի 15-ին, Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ, 5-րդ բրիգադն առաջադրանք ստացավ մեկնելու ԼՂՀ Մարտակերտի սահմանագիծ, որտեղ, օգտվելով կարճատեւ զինադադարից, հակառակորդը բավականին ուժեր էր կուտակել եւ փորձում էր լայնածավալ հարձակում սկսել: Դեկտեմբերի վերջին բրիգադն արդեն տեղավորված էր Մարտակերտի սահմանագծի հատվածում եւ սկսեց կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: 1994 թվականի հունվարի առաջին օրերից սկսած 5-րդ բրիգադի գումարտակները Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ սկսեցին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի, Տոնաշեններ ու Դաստակերտ գյուղերի ազատագրումը: 1994թ. հունվարի սկզբից ռազմաճակատի հյուսիսում` Մարտակերտի հատվածում, ղարաբաղյան ուժերի հետ բրիգադը սկսեց Մարտակերտի տարածքի ազատագրումը 1994 թվականի փետրվար-մարտ ամիսներին ոչնչացնելով հակառակորդի հյուսիսային հատվածի կրակակետերը, բրիգադի գումարտակները մոտեցան Թալիշ գյուղին: Ապրիլի 10-ին բրիգադի գումարտակներն ազատագրեցին Մատաղիսը, 14-ին` Թալիշը եւ մինչեւ ապրիլի վերջը բրիգադի գումարտակներն արդեն մոտեցան Վերին Չայլու եւ Լեոնարխ գյուղերին: 1994թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով: Մ. Գրիգորյանն առաջին կամավորականն է, որ ստացավ ՙՄարտական խաչ՚ շքանշանը: 1994թ. մայիսի 27-ին ստացել է գնդապետի կոչում: Մ. Գրիգորյանն առաջին կամավորականն է, որ ստացել է գնդապետի կոչում: 1994թ. հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով: 1995-ին Մ. Գրիգորյանի ղեկավարած բրիգադը տեղափոխվում է Կապան եւ միավորվում 97-րդ բրիգադի հետ: 1996թ. Մ. Գրիգորյանն ավարտել է ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները: 1996թ. սեպտեմբերի 20-ին ստացել է գեներալ-մայորի կոչում` նշանակվելով թիվ N զ|մ հրամանատար: 1999 թվականի դեկտեմբերի 4-ին ԵԿՄ 4-րդ համագումարում Մ. Գրիգորյանն ընտրվում է ԵԿՄ վարչության նախագահ: 2000 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ նախագահի թիվ 174 հրամանագրով պարեւատրվել է ՙԱրցախի հերոս՚ կոչումով եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանով: 2000թ. մարտի 21-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ` մարտական պատրաստության գծով: 2000թ. մայիսի 27-ին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում: 2002թ. 5-րդ, 2004թ.` 6-րդ, 2006թ.-ի` 7-րդ, 2010թ.- ի` 8-րդ եւ 2012թ.-ի` 9-րդ համագումարներում վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ: 2002թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ԵԿՄ ՙՍպարապետ Վազգեն Սարգսյան՚ շքանշանով: 2007թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ՊՆ "Վազգեն Սարգսյան" և "Անբասիր ծառայություն" երկրորդ աստիճանի մեդալներով: |
Աղբյուրը` 16.04.2016
Հավանել
0
Չհավանել
0
5492 | 0 | 0 | 0