Բոլոր բջջային հեռախոս օգտագործողները պարտավոր են իմանալ, թե ո՞ր պահին բջջային հեռախոսը կարող է իրենից մեծ վտանգ ներկայացնել, ո՞ր պահին է ճառագայթումը հասնում բարձր մակարդակի, և ինչպե՞ս խուսափել ճառագայթման վնասակար ազդեցությունից:
Ինձ միշտ զարմացնում է այն փաստը, որ մարդիկ հավաքելով համարը և չսպասելով կապի հաստատմանը, հեռախոսը մոտեցնում են ականջին:
Հիշե՛ք, հենց այն պահին, երբ հավաքում եք համարը և հեռախոսը փորձում է կապ հաստատել (այդ ժամանակ բջջային հեռախոսը կապ է հաստատում հենակայանների հետ), ճառագայթումը հասնում է իր գերագույն մակարդակին:
Այդ պատճառով, երբ սեղմում եք «կանչ» կոճակը, սպասեք մինչև կկատարվի միացումը, և միայն դրանից հետո հեռախոսը մոտեցրեք Ձեր ականջին: Միայն աբոնենտների միջև կապ հաստատվելուց հետո է ճառագայթման մակարդակը մի քանի անգամ պակասում.