Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դառնանք դեպի տուն»

lilya
Հեղինակ`
lilya
19:53, չորեքշաբթի, 23 մարտի, 2016 թ.
«Դառնանք դեպի տուն»
     2016թ. մարտի 14-ին Վանաձորի հ.28 հիմնական դպրոցի VIա դասարանը (դասղեկ՝ Ա. Պապանյան) կազմակերպել էր միջոցառում «Դառնանք դեպի տուն» խորագրով։ Հեքիաթի հերոսներ Ուստիանի ու Նազարի միջև «կենցաղային» վեճն ստիպեց Նազարին աշխատանքի, լավ կյանքի փնտրտուքով դեգերել ամբողջ աշխարհով։ Եվ ամեն տեղ էլ հանդիպեց պանդուխտ հայերի, որոնց ծանր ու չարքաշ աշխատանքին գումարվել էր հայրենի հողի ու ջրի, հարազատների սիրտ մաշող կարոտը։ Նազարի ճանապարհորդությունն ուղեկցվում էր տվյալ երկրի մասին գեղեցիկ տեսանյութով, ազգին բնորոշ երգով ու պարով։
     Միջոցառման ավարտին բախտակից պանդուխտներով միավորվեցին ու մեր ավանդական քոչարին պարեցին մեր քարքարոտ, բայց հարազատ հողի վրա։
     Միջոցառումը նպատակ ուներ երեխաների մեջ դաստիարակել հայրենասիրություն, պատասխանատվություն սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ, սեփական հողում սեփական խնդիրները լուծելու վճռականություն։
     Միջոցառումն ուղեկցվեց պանդխտության, հայրենասիրության թեմայով գրված մեր գրական գոհարների գեղեցիկ մեկնաբանությամբ.
     «Ա՜խր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ …»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3378 | 0 | 0
Facebook