Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտակարգ դեպք Երեվանում

LifeNews
Հեղինակ`
LifeNews
18:45, հինգշաբթի, 17 մարտի, 2016 թ.
Արտակարգ դեպք Երեվանում

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեվանում: Ժամը 05: 00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման եվ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա 1փ. 3 տուն հասցեում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է ժամանել ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաեվ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եվ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել է 1-03 շտապ օգնության բրիգադը:
     Հրշեջ-փրկարարները չկարողանալով բացել տան դուռը՝ ստիպված են եղել կոտրել պատուհանի ճաղավանդակը: Հենց կրակի միջից դուրս են բերվել 29 ամյա Սյուզաննա Հակոբյանը եվ նրա մանկահասակ երեխան՝ Արմեն Խաչատրյանը, ովքեր անմիջապես շտապ օգնության կողմից տեղափոխվել են Շենգավիթ բժշկական կենտրոն: Բարեբախտաբար այրվածքներ եվ այլ մարմնական վնասվածքներ նրանք չեն ստացել, սակայն գտնվում են շոկային եվ վախեցած վիճակում:
     Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհի բռնկման պատճառները ճշտելու համար:
     Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկություն է հայտնվել, որ հարուցվել է քրեական գործ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի, այն է՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1844 | 0 | 0
Facebook