Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոչ ապօրինի ավտոկայանատեղերին» նախաձեռնության առաջին գործողությունը

17:24, ուրբաթ, 11 մարտի, 2016 թ.
«Ոչ ապօրինի ավտոկայանատեղերին» նախաձեռնության առաջին գործողությունը
     Հունվարի 30-ին «Ոչ ապօրինի ավտոկայանատեղերին» նախաձեռնության անդամները Վանաձորի փողոցներում իրականացրեցին իրազեկման արշավ, որի ժամանակ հորդորում էին բնակիչներին Վանաձորի փողոցներում մեքենա կայանելու համար չվճարել, մեջբերելով օրենքի կետեր: Ընթացքում նախաձեռնության անդամներին մոտեցավ մի անձնավորություն, ով ներկայացավ, որպես Վիկտոր Դարբինյան, «Դիկտիս» ՍՊԸ-ի տնօրեն, որը քաղաքապետարանից ավտոկայանատեղեր օգտագործելու նպատակով վարձակալել է տվյալ տարածքները: Ակցիայի մասնակիցներին նա փորձում էր համոզել, որ իր գործունեությունն օրինական է և կան համապատասխան փաստաթղթեր, սակայն նախաձեռնության անդամները հակադարձեցին և իրենց ասելիքը հիմնավորեցին օրենքի կետերով: Նրանք պնդում էին, որ տվյալ դեպքում կա ակնհայտ անօրինականություն և ամեն ինչ անելու են այն վերացնելու համար, քանի որ իրենց համար համայնքի բնակիչների շահը գերակա է:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1277 | 0 | 0
Facebook