Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լավագույնը…ուժեղագույնը…

15:14, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Լավագույնը…ուժեղագույնը…

Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյա տարելիցին նվիրված ռազմամարզական մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ 2015թ. նոյեմբերի 4-ին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Մինչև եզրափակիչ փուլին հասնելը՝մեր դպրոցի հավաքականը արդեն վաստակել էր հաղթանակի դափնիներ՝ արժանանալով «ուժեղագույնը տարածաշրջանում» , «ուժեղագույնը մարզում» պատվաբեր տիտղոսներին: Զինղեկ Է.Կարապետյանի գլխավորությամբ մեր թիմը ճանաչվեց եզրափակիչ փուլում ուժեղագույնը, իսկ մարզիկներից Ժորա Վանոյանը արժանացավ հրաձգությունից 1-ին պատվավոր տեղին:

Պատվոգրերը հանդիսավոր կերպով հանձնվեցին դեկտեմբերի17-ին` դպրոց այցելած պատվավոր հյուրերի կողմից.Կոտայքի զինվորական կոմիսարիատի տեղակալ փողգնդապետ Արմեն Նահապետյանը և նախազորակոչային բաժնի պետ ավագ-լեյտենանտ Լուսինե Օհանյանը:

Պատվոգրերի հանդիսավոր հանձնումը կատարվեց դպրոցի շքամուտքում՝ հայոց եռագույնի ներքո և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ.

Ցնծության օր էր…

«Թող հարատև լինեն նմանատիպ հաղթանակները, իսկ երբ դրանց հասցեատերերը աշակերտներն են, խոստումնալից ապագայի երաշխիքները դառնում են առավել հաստատուն» , - իր ելույթում նշեց դպրոցի տնօրեն ընկ. Վարդանյանը:


    

Ռ Աֆյան /հայոցլեզվի ուսուցչուհի/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3664 | 0 | 0
Facebook