Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եռագույն նամակներ հայ զինվորին

11:45, երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2016 թ.
Եռագույն նամակներ հայ զինվորին

Մարդու կյանքում լինում են շրջադարձային պահեր, երբ ակամա փոխվում է աշխարհընկալման ողջ արժեհամակարգը։ Վերջին ժամանակներում թշնամու հետ շփման եզրում կատարվող իրադարձությունները շարունակում են մնալ հայ մարդու օրվա լրազամբյուղի «առաջին հորիզոնականում» . ամեն բարի լույսի հետ ամեն հայ մարդ, ամեն հայ մայր բարի լուրի է սպասում սահմանից, հայ զինվորից:

Մարդուն զարդարում են բարի արարքները: Հայ զինվորի հոգսը, կարիքը բավարարելու պահանջով, հայ մոր դեմքին ժպիտ պարգևելու ցանկությամբ համակված՝ իրականացվեց մի գեղեցիկ ու ողջունելի միջոցառում՝ բարեգործական նկատառումներով. հագուստ, քաղցրավենիք և դրամական պարգև տրամադրվեց հայ զինվորին. նոյեմբերի 24-ին կազմակերպվեց այց ԼՂՀ N զորամաս: Միջոցառման հեղինակներն էին մեր դպրոցի նախկին շրջանավարտ բարերար Զոյա Մինասյանը իր ամուսնու` Էդիկ Մարտիրոսյանի հետ ովքեր այժմ ապրում են ԱՄՆ-ում: Բարեգործությունը ուղղված էր այն զորամաս, որտեղ այսօր ծառայում են մեր դպրոցի շրջանավարտները: Դպրոցի աշակերտական խորհուրդն էլ, օգտվելով առիթից, ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ հղեց իր եռագույն նամակները: Դրանք գրվեցին հանպատրաստից, հենց դասի ժամանակ. պարզապես հոգու խոսքեր էին՝ պահի ազդեցությամբ, բայց ջերմ էին և անկեղծ: Մեր ուրախությունը բազմապատկվեց, երբ ստացանք նրանցից պատասխան–նամակը. հայրենյաց պաշտպանության դժվարին գործն իրանացնելիս անգամ նրանք ժամանակ գտան մեզ՝ իրենց կտսեր ընկերներին խոսք հղելու: Գեղեցիկ և արժանապատիվ պահեր էին.ի դեպ, պատասխան –նամակն ընթերցվեց բոլոր դասարաններում:


    

Դաստիրարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6180 | 0 | 0
Facebook