Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արգասաբեր տարեմուտ

15:11, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Արգասաբեր տարեմուտ

Դպրոցի շքամուտքը վերածվել էր մի իսկական պատկերասրահի: Գեղանկարչության բաժնի սաները` պարոն Սարուխանյանի գլխավորությամբ, ձմռան սև ու սպիտակի համաձույլը շաղախեցին հրաշածին ներկապնակով՝ արարելով այն գեղեցիկ պատկերնկարները, որոնք դեռ երկար ժամանակ կզարդարեն դպրոցը: Ցուցահանդեսին ներկայացվել էին 11Բ-րդդաս. շնորհալի աղջիկների աշխատանքները, որոնք նվիրված էին Սուրբ ծննդյան հրաշափառ տոնին: Դրանք երկար, տքնաջան աշխատանքի արգասիքներ էին՝ ստեղծված անթաքույց խնամքով ու վարպետությամբ, ինչը և արժանացավ դպրոց այցելած մշակութային գործիչների՝ գեղարվեստի պետ.ակադեմիայի պրոոֆեսոր, Ա.Թարմեյանի և գիտատեխնոլոգիական ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանիպետ.մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ֆ. Սարգսյանի ջերմ գնահատականին: Հյուրերը տպավորված էին, իսկ աշակերտները՝ մեծարված:


    

Աշակերտական խորհուրդ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3557 | 0 | 0
Facebook