Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հավերժություն

15:25, ուրբաթ, 20 հուլիսի, 2012 թ.
Հավերժություն
     Կյանքի ամենատարօրինակ երևույթներից մեկն այն է, որ մարդուն թվում է, թե ինքն ապրելու է հավերժ:Երբեմն, երբ արթնանում ես այգաբացին, դուրս ես գալիս տնից ու կանգնում մեն-մենակ, ետ ես գցում գլուխդ, նայում, թե ինչպես է երկինքը վարդագունում և անըմռնելի ու հիասքանչ փոփոխությունների ենթարկվում, ակամա հիացմունքի ճիչ է դուրս թռչում կոկորդիցդ, և սիրտդ մի պահ կանգ է առնում ծագող արևի վեհասքանչ տեսքից:Մինչդեռ այդպես է ծագել արևը ամեն առավոտ և դարեր շարունակ այդպես է եղել:Եվ այդ պահին քեզ թվում է, թե լուծվում ես հավերժության մեջ:
     Այդպիսի զգացում է ապրում մարդ, երբ անտաոում դիտում է մայրամուտը, երբ խորհրդավոր ոսկեփայլ լռությունը դանդաղ իջնում է անտառի վրա, թափանցում ճյուղերի միջով ու ասես անընդհատ շշնջալով ինչ-որ բան է ասում, որը, սակայն, որքան էլ լարվում, չես կարողանում լսել:Երբեմն էլ միլիոնավոր առկայծող աստղերով պատված գիշերային երկնքի թանձր կապույտն է քեզ նետում հավերժության գիրկը, երբեմն էլ......երբ նայում ես որևէ մեկի աչքերի մեջ:

Արդեն 1028 անգամ նայել են սա

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4635 | 0 | 0
Facebook