Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարոտել եմ Զինվորս

14:43, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
Կարոտել եմ Զինվորս
    
Կարոտել եմ~
Կարոտել եմ անսահմա՜ն, անչա՜փ, կարոտել եմ այնքան, որ անգամ բառերը չեն բավականեցնի նկարագրելու կարոտս...Զինվորս..իմ տղա ՝ գիտե՞ս, որ այն ամենը, ինչ ցանկանում եմ՝ դա այն է, որ շուտով վերադառնաս, որ քեզ ոչինչ չպատահի, որ էլի տեսնեմ քեզ ու ամուր-ամուր գրկեմ։ Կարոտել եմ Զինվորս...
Չգիտեմ կկարդաս սա, թե ոչ, բայց իմացի՛ր, որ քեզ համար այստեղ անհանգստանում եմ, որ սիրում եմ ու ամեն օր աղոթում եմ Աստծուն, որպեսզի քեզ հետ ոչինչ չպատահի։Զինվորս...տղես, խնդրում եմ թեկուզ իմ համար, փորձի անվնաս մնաս, գիտե՞ս ինչքան եմ վախենում։

    
Վախենում եմ հանկարծ իմանալ, որ ինչ-որ վատ կռիվների մեջ ես ընկել։Վախենում եմ, որ քեզ այս օր էլ չեմ տեսնի, ա՜խ, միայն իմանայիր որքան եմ կարոտում։
Միայն իմանայիր, որ քեզ համար կյանքս էլ կզոհեմ։
Կարոտել եմ էն ժպիտդ, որ ամենամութ պահին լույսս էր դառնում ու ամենատխուր պահին ՝ ժպտեցնում։
Կարոտում եմ էն խոսքերդ, որ յուրաքանչյուր խորհրդից լավն էին, որ դեղերից էլ լավ էին բուժում։ Կարոտել եմ ձայնդ, կարոտել եմ քեզ իմ Զինվոր։ Սիրում եմ, կարոտում եմ, ա՜խ, այնքա՜ն եմ ցանկանում, որ ժամանակը մի պահ կանգ առնի, որ տեսնեմ քեզ, համոզվեմ, որ հետդ ամեն ինչ լավ է, որ գրկեմ, որ գոնե մեկ վայրկյանով կարոտս առնեմ...
Ու երբ անզորությունից ու կարոտից սկսում եմ լաց լինել, հիշում եմ, որ դու կասեիր՝ «իմ աղջիկ, թագուհիս մի լացի» , ու կգրկեիր, ու մենակ էդ ժամանակ կհանգստանայի, հիմա փորձում եմ չլացել, բայց...բայց դա ախր պետք է ստացվի.. Գրողը տանի, այս կարոտը մարդասպան է։ Սակայն...սակայն դու չմտածես, կարոտից էլ ուժեղ կգտնվեմ, իմ սերը կարոտից ուժեղ կգտնվի ու կհաղթահարի այս երկու տարին։
Սիրում եմ քեզ իմ տղա, քեզ լավ նայի...իմացի, որ այստեղ աղջիկդ քեզ է սպասում, պետք է հետ գաս թագուհուդ մոտ, որ ուրախ լինեք ձեր հեքիաթում։
Դու մենակ արի տղես...Զինվորս։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
24426 | 0 | 0
Facebook