Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արթուր Վանեցյանը որդու հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամում էր. ԱԱԾ–ն 10 մլն դրամ է նվիրաբերել

14:01, ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ.
Արթուր Վանեցյանը որդու հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամում էր. ԱԱԾ–ն 10 մլն դրամ է նվիրաբերել

«Հեռուստամարաթոն-2018» -ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ:

Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին:
    
     Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9 527 540 դրամ: Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3120 | 0 | 0
Facebook