Հունվարի 31-ին Գերմանական Բիլեֆելդ քաղաքի Գրիգոր Գրիգորյանի անվան հայկական մշակույթային կենտրոնի և անձամբ Արման Մուշեղյանի հրավերով «Տիգրան Մեծ» հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը հյուրնկալվել էր Բիլեֆելդ քաղաքում:
«Տիգրան Մեծ» հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը մասնակցեց Գրիգոր Գրիգորյանի անվան Բիլեֆելդի հայկական մշակույթային կենտրոնում կազմակերպված Հայկական բանակի ստեղծմանը նվիրված միջոցառմանը:
Միջոցառման ավարտից հետո, ի փառք Հայաստանի Հանրապետության և Հայկական բանակի` միության անդամների և միջոցառման հյուրերի մասնակցությամբ, միության բակում ծածանվեց «Տիգրան Մեծ» ԲՀ-ի 100 մետր երկայնք ունեցող հայկական դրոշը:
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ