Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

INTER DANCE` արվեստ, ոչ մի շոուբիզնես

news24
Հեղինակ`
news24
15:02, կիրակի, 17 հունվարի, 2016 թ.
INTER DANCE` արվեստ, ոչ մի շոուբիզնես

INTER DANCE` արվեստ, ոչ մի շոուբիզնես

Հունվարի 17-ին inter dance պարային համույթի հիմնադիր – գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Ըստ արդեն նախկին ղեկավարի պարզաբանման՝ պարարվեստում կամ պետք է զբաղվել արվեստով կամ բիզնեսով: Եվ քանի որ ստեղծված օրվանից համույթը հավատարիմ է մնացել արվեստին ծառայելու կոչմանը, նշում է Ասատուր Քալաշյանը՝ չեն ուզում մեծ համույթի հոգսերը հոգալ շոուբիզնեսի ոլորտում և դրա պատճառով համույթը շոուբիզնեսի համար համեղ պատառ չեն դարձնելու: Այդ պատճառով թող inter dance-ը մնա այն տեղում, որտեղ նա այս 5-6 տարիների ընթացքում հասել է, նշում է Ասատուր Քալաշյանը: Այս քայլով նա՝ համույթի արդեն նախկին ղեկավարը, դրական տեղաշարժ է համարում դեպի մշակույթն ու արվեստը, քան սկսի քննարկել մնացած բոլոր շուուբիզնեսային տարբերակները՝ համույթը արվեստից բիզնես վերածելու համար:

Նշենք նաև, որ առաջարկ է եղել Ասատուր Քալաշյանի կողմից գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնի համար թեկնածու ընտրելու վերաբերյալ, սակայն inter dance համույթի տնօրեն Արամ Մանուկյանը կարճ և որոշակի պատասխանել է. «Ոչ մի վաստակավոր նույնիսկ ժողովրդական արտիստ չի կարող այդպիսի՛ն պահել այս երիտասարդներին, ինչպես որ ընկեր Ասատուրը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2008 | 1 | 0
Facebook