Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սահմանին ապրող երիտասարդների մարզական կյանքը

Son Yan
Հեղինակ`
Son Yan
23:29, երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2015 թ.
Սահմանին ապրող երիտասարդների մարզական կյանքը
    
Սահմանին ապրող երիտասարդների
     մարզական կյանքը

     Ապրելով սահմանամերձ գոտում և ամեն օր ականատես լինելով թշնամու գնդակոծությանը՝ սահմանամերձ գոտու բնակիչը ոչ միայն չի երկյուղում, չի լքում հայրենի հողը, այլ նաև փորձում է իր կյանքը դարձնել հետաքրքիր: Եվ այդ հետաքրքրություններից մեկն էլ թաեկվանդո մարզաձևն է: Թեև պայմանները ամենևին էլ բավարար չեն մարզաձևով զբաղվելու համար, սակայն դա մարզիկներին չի ընկճում: Այդ մասին պատմում է թաեկվանդոի մարզիչ՝ կոչումով «Սև գոտի 2-րդ դան» Հայկ Ղազարյանը:
    
     -Պարոն Ղազարյան դուք արդեն 20 տարի է զբաղվում եք թաեկվանդո մարզաձևի ուսուցմամբ, և այս 20 տարիների ընթացքում ձեր սաները ի՞նչ հաջողությունների են հասել Հայաստանի սահմաններից դուրս:
    
    
-Նախ ասեմ, որ Հայաստանից դուրս գալու համար պետք է դառնալ թաեկվանդոի ազգային հավաքականի անդամ, և այս 20 տարվա մեջ 15 մարզիկ են անդամագրվել, որոնցից 7-ը մասնակցել են միջազգային մրցաշարերի, դրանք են՝ աշխարհի առաջնուրյունը, օլիմպիական վարկանիշային մրցումները, եվրոպայի արաջնությունը: Եվրոպայի արաջնությանը 5 անգամ մասնակցել ենք: ՈՒնեցել ենք լավագույն մարզիկ՝ Հայաստանի 7ակի չեմպիոն, ով մասնակցել է Թուրքիայում կայացած մրցումներին: Աշխարհի առաջնությանը և օլիմպիական վարկանիշային մրցումներին մասնակցել են Հայաստանի քառակի չեմպիոն Հայկ Սեյրանյանը և Հայաստանի եռակի չեմպիոն Տիգրան Գրիգորյանը: Տիգրան Գրիգորյանը նաև մասնակցել է Եվրոպայի առաջնությանը՝ Ֆրանսիայում և Բուդապեշտում:
    
     -Թաեկվանդոն չլինելով հայկական մարզաձև դուք ինչպե՞ս կգնահատեք պատանիների հետաքրքրվածուրյունը մարզաձևի նկատմամբ, և նրանց հաճախելիությունը արդյո՞ք ձեզ բավարարում է:
    
    
-Հաճախելիուրյունը բավարարում է այնքանով, որ մեր պայմանները բավականին վատ են և դրան համապատասխան հաճախելիությունը շատ լավ է, դա հիմնականում գալիս է մարզաձևի նկատմամբ հետաքրքրվածությունից: Թաեկվանդոն մարտարվեստ է, որն ինքնապաշտպանություն և հոգեբանություն է դաստիարակում և մեր մարզիկները գիտակցում են մարզաձևի կարևորությունը և նրանց հաճախելիությունը բավականին լավ է:
    
     -Մարզաձևով զբաղվում են ոչ միայն տղաներ այլ նաև աղջիկներ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ երևույթին և արդյոք մարզաձևը վտանգավոր չէ՞ աղջիկների համար:
    
    
-Սպորտաձևը բացարձակ վտանգավոր չէ և շատ մեծ կապ ունի ակրոբատիկայի և գիմնաստիկայի հետ: Շատ խրախուսելի է այն, որ աղջիկները ևս զբաղվում են մարզաձևով քանի որ մարզաձևը հնարավորություն է տալիս նաև ինքնապաշտպանվելու և դա բավականին կարևոր է աղջիկների համար:
    
     -Քանի՞ տարիքային խումբ է ընդգրկված պարապմունքներում, և ո՞ր տարիքն է անվտանգ` մարզաձևով զբաղվելու համար:
    
    
- Հիմնականում սկսում են պարապել 6 տարեկանից: Սպորտաձևը բացարձակ վտանգավոր չէ եթե մարզիկները հետևում են սպորտային կարգ ու կանոնին: Իսկ անզգուշության դեպքում բոլոր մարզաձևերն էլ վտանգավոր են:
    
    
    
    
     -Այս միջոցառումով դուք ամփոփում եք 2015 թվականը: Ձեզ համար այս տարին ինչո՞վ է հաշարժան:
    
    
-Այս տարի մենք կրկին ունեցանք Հայաստանի չեմպիոն, ով մասնակցեց Եվրոպայի առաջնությանը ՝ Ֆրանսիայում, դա կարևոր իրադարձություն էր հատկապես այսպիսի վատ պայմաններում պարապելու համար: Ունեցանք բազմաթիվ մրցումներ և լավագույն մարզիկներ: 2015-ը մեզ համար բավականին լավ տարի էր և գոհ եմ մեր մարզիկների ցուցաբերած արդյունքներից:
    
     -Ի՞նչ կմաղթեք ձեր սաներին:
    
    
-Սաներիս կմաղթեմ առաջին հերթին լինեն լավ մարդ, ունենան կամքի ուժ իրենց նպատակներին հասնելու համար, լավ բնավորություն, շրջապատված լինեն լավ մարդկանցով:
    
    
    
    
Տարվա լավագույն արդյունք ցուցաբերած մարզիկները:
Տարվա լավագույն արդյունք ցուցաբերած մարզիկները:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
4891 | 0 | 0
Facebook
COMMENT.am