Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կապուտանի միջնակարգ դպրոց» -ի Նախակրթարանի բացման արարողությունը

22:10, երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2015 թ.
«Կապուտանի միջնակարգ դպրոց» -ի Նախակրթարանի բացման արարողությունը

2015թ. դեկտեմբերի 18-ին «Կապուտանի միջնակարգ դպրոց» -ում տեղի ունեցավ «Նախակրթարան» -ի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ՝ Կարեն Մարգարյանը, մարզպետի խորհրդական՝ Սմբատ Եղիազարյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» Ծրագրերի իրականացման գրասենյակից ներկայացուցիչներ, Կապուտան գյուղի գյուղապետ Սերոբ Միքայելյանն ու գյուղապետարանի ներկայացուցիչներ, և այլ հյուրեր:

Հյուրերը դպրոցի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի ուղեկցությամբ եղան «Նախակրթարան» -ում, այնուհետև ներկա գտնվեցին փոքրիկ միջոցառմանը, որի ժամանակ, նրանցից յուրաքանչյուրն իր գոհունակությունն ու հիացմունքն արտահայտեց կատարված աշխատանքի վերաբերյալ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4521 | 0 | 0
Facebook