Ինչպես գիտենք հայերս քննարկվող և քննարկող ազգ ենք, բայց մեծամասնությունը կազմում ենք մեր մենթալիտետի համաձայն քննարկողները։
Անդրադառնամ սոցցանցերում բնակություն հաստատած պարապ օգտատերերին։ Բլոգերներին, լրագրողներին և նյութ հրապարակողներին քննադատելուց առաջ հիշե՛ք, որ Դուք զուտ ընթերցող եք և անիմաստ, անտեղի մեկնաբանությունները չեն կարող ազդել որևէ կայքի, լրագրողի, բլոգերի վարկանիշի, աշխատանքի և աշխատավարձի վրա ։
Օրվա մեծ մասը համակարգչի և համացանց մուտք գործող սարքավորումների առջև անցկացնելը բթացրել է տվյալ օգտատերերին, որոնք սպասում են թե որտեղ է լրագրողը սայթաքելու, ինչ որ աննշան սխալ թույլ տալու, որպեսզի սկսեն գրել «հոգու խորքից» բխող, ստանդարտ մտածելակերպով մեկնաբանությունները։
Այո չենք թաքցնում կան լրագրողներ, բլոգերներ ովքեր անցնում են սահմանված չափից ավել, բայց հիշենք, որ լրագրողի գործը այսպես թե այնպես քննարկվելու ենթակա է, քանի որ միևնույն կարծիքին լինելը, համաձայնվելը, հավատալ և հասկանալ հնարավոր չէ բոլորին, այնպես որ Ձեզ ոչ հաճելի վերնագրով և մտքերով նյութերը ուղղակի կարող եք շրջանցել, անտեսել, այդպես և մենք լրագրողներս չենք մտածի, որ մեր ընթերցողների մեծ մասը պարապության մատնված սահմանափ անձիք են:
P.S ՀԻՇԵ՛Ք մեր խոսքը գրեթե միշտ լսելի է...