Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված է 8 անձ

Մադաթ Սադոյան
17:08, կիրակի, 19 մարտի, 2023 թ.
Քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված է 8 անձ
    
ՍՏԱՆՁՆԵԼ ԵՄ նախկին ՔՆՆԻՉ Լ. ՊԱՊԻԿՅԱՆԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Նախկին քննիչ Լիլիթ Պապիկյանի և վերջինիս հարազատների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է, քրեական վարույթը գտնվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ա. Գրիգորյանի վարույթում, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ պարոն Գորիկ Հովակիմյանը:
Հայտնում եմ, որ 11.09.2022թ. Արմավիրի մարզի Հայկավան-Նորապատ ավտոճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել Լիլիթ Պապիկյանի հարազատների և ՀՀ Արարատի մարզի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության թիվ 9 բաժնի պետ Սպարտակ Ղազարյանի և վերջինիս աներորդի Արգիշտի Դանիելյանի միջև: Միջադեպի կապակցությամբ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և այն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նախաքննությունը շարունակելու համար: Քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված է 8 անձ, նրանցից 4-ը՝ Լիլիթ Պապիկյանի հայրը, հորեղբայրը և հորեղբոր 2 որդիները ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար գտնվում են կալանքի տակ, մինչդեռ հիմնավոր կասկածի շեմը խիստ ցածր է և չհաղթահարված ու միջանձնյա հարաբերությունների ֆոնին արարքը որպես խուլիգանություն որակելը, դրա համար ազգի ողջ տղամարդկանց կալանավորելը, հակասում է օբյեկտիվ քննություն կատարելու սկզբունքներին և առաջ բերում սուբյեկտիվ մի շարք գործոններ:
Հույս ունեմ, որ այս գործով դատական քննությունը կընթանա արդար, կողմերը կաշկանդված չեն լինի նախաքննական մարմնով, ի դեմս՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի և կգործեն բացառապես օրենքին համապատասխան:
Առաջիկա դատական նիստը տեղի կունենա մարտի 24-ին՝ ժամը 15: 30-ին:
Աղբյուրը` Sadoian Media
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1968 | 0 | 0
Facebook